Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2013 թվականի N 514-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշման 5-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1159-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) հավելվածից հանել 6-րդ և 8-րդ կետերը.

2) հավելվածը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին կետով.

« «26.1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Արարատյան տարածաշրջանային մաքսատուն բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում մաքսատան լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, վճարողների հաշվառման, բյուջե հավաքագրվող գումարների բյուջե փոխանցման ժամկետների պահպանման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում գանձված գումարների մասհանումների կատարման ճշտության ստուգում 2010-2012 թթ. և 2013 թ. հաշվետու ժամանակաշրջան

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հունիսի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։