ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2013 թվականի N 712-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված՝ Չինարիի տնտհաշվարկային ձեռնարկության լուծարումից հետո մնացած 565,0 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը նվիրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարիի համայնքին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրից բխող ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարիի համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հուլիսի 11
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
հուլիսի 4-ի N 712-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Չինարիի համայնքին նվիրվող տրանսպորտային միջոցների
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը (մակնիշը) Տրանսպորտային միջոցի պետ համարանիշը Գույքի շահագործման տարեթիվը Սկզբնական արժեքը
(հազ. դրամ)
1. Գազ-52 27-65адр 1977 53,0
2. Գազ-52 27-70адр 1981 21,0
3. Գազ-52 27-60адр 1980 31,0
4. Գազ-53 92-72 адр 1991 103,0
5. Գազ-66 27-61 адр 1979 68,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
հուլիսի 4-ի N 712-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Չինարիի համայնքին նվիրվող շարժական գույքի
NN
ը/կ Շարժական գույքի անվանումը Գույքի շահագործման տարեթիվը Սկզբնական արժեքը
(հազ. դրամ)
1. Կոմբայն ՍԿ-5 (նիվա) 1983 43,0
2. Կոմբայն ՍԿ-5 (նիվա) 1988 32,0
3. Տրակտորային կցասայլ 1ПТС 2Ն 1975 2,0
4. Տրակտորային կցասայլ 1ПТС 2Ն 1975 2,0
5. Տրակտորային կցասայլ 1ПТС 2Ն 1977 2,0
6. Տրակտորային կցասայլ 1ПТС 2Ն 1980 4,0
7. Տրակտորային կցասայլ 1ПТС 2Ն 1978 3,0
8. Տրակտորային կցասայլ 2ПТС 2Ն 1990 2,0
9. Տրակտորային կցասայլ 2ПТС- 4Ն 1980 3,0
10. Հավաքիչ մամլիչ ՊՍ-1,6 1985 11,0
11. Գութան տրակտորի կախովի 1985 1,0
12. Այգու միջշարքային գութան 1986 1,0
13. Այգու միջշարքային գութան 1986 1,0
14. Այգու միջշարքային գութան 1987 3,0
15. Սրսկիչ ՕՎՏ-1200 1983 8,0
16. Տալ մեխանիկական 1984 8,0
17. Կամեր կպցնելու հարմարանք 1980 1,0
18. Խառատային հաստոց 1980 15,0
19. Հղկող հաստոց 1970 2,0
20. Գայլիկոնային հաստոց 1980 2,0
21. Խաղողի տեղափոխման տաշտ 1980 1,0
22. Խաղողի տեղափոխման տաշտ 1980 1,0
23. Խաղողի տեղափոխման տաշտ 1980 1,0
24. Խաղողի տեղափոխման տաշտ 1980 1,0
25. Խաղողի տեղափոխման տաշտ 1981 1,0
26. Խաղողի տեղափոխման տաշտ 1983 1,0
27. Խաղողի տեղափոխման տաշտ 1983 1,0
28. Խաղողի տեղափոխման տաշտ 1986 2,0
29. Խաղողի տեղափոխման տաշտ 1986 2,0
30. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1968 3,0
31. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1968 3,0
32. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1968 3,0
33. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1968 3,0
34. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1968 3,0
35. Վառելիքի մետաղյա բաք 4տ 1968 1,0
36. Վառելիքի մետաղյա բաք 5տ 1968 1,0
37. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1988 10,0
38. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1988 10,0
39. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1988 10,0
40. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1988 10,0
41. Վառելիքի մետաղյա բաք 10տ 1988 10,0
42. Վառելիքի մետաղյա բաք 3տ 1988 4,0
43. Վառելիքի մետաղյա բաք 5տ 1988 5,0
44. Վառելիքի մետաղյա բաք 5տ 1988 5,0
45. Վառելիքի մետաղյա բաք 3տ 1968 1,0
46. Բենզակալոնկա լիցքավորման 1980 3,0
47. Բենզակալոնկա լիցքավորման 1987 3,0
48. Դիզկալոնկա լիցքավորման 1987 3,0
49. Դիզկալոնկա լիցքավորման 1988 4,0
50. Յուղի կալոնկա 1988 1,0
51. Յուղի կալոնկա 1988 1,0
52. Շարքացան հացահատիկի 1987 18,0
53. Շարքացան հացահատիկի 1980 7,0
54. Խոտ բարձիչ 1987 1,0
55. Կախովի սրսկիչ Կ-54Վ տրակտ 1987 5,0
56. Կախովի սրսկիչ Կ-54Վ տրակտ 1986 4,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան