ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2013 թվականի N 548-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հուլիսի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թվականի
հուլիսի 10-ի N 548-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բադալյան -ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ռ. Ալավերդյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Գիլոյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Բաբայան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության ձեռներեցության խթանման բաժնի պետ
Կ. Խաչատուրյան -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար
Ա. Քասարյան -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Գաբրիելյան