Հոդված 4. պարբերություն 3 տեսողական,
Հոդված 4. պարբերություն 3 տեսողական,
փաստաթղթային
10. Թմրամիջոցների և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի պահպանման առանձնահատկությունները`
Նշում 2
10.1 Թմրամիջոցները պահվում են հատակին ամրացված չհրկիզվող պահարաններում: 3 Հղում 4. Գլուխ II, Կետ 11, Ենթակետ 2) տեսողական
10.2 Հոգեմետ նյութերի պահպանման համար ունեն երկաթյա պահարան, որը տեղակայված է հատուկ դրա պահպանման համար նախատեսված վանդակաճաղերով պատուհաններով և երկաթյա դուռ ունեցող սենյակում, որն ապահովված է ձայնային ահազանգման համակարգով: 3 Հղում 6.
կետ 16) տեսողական
10.3 Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր: 3 Հղում 2, Հավելված N 3, Կետ 19 տեսողական
11. Դեղատանը առկա են թմրադեղեր և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի հաշվառման մատյաններ` համապատասխան սահմանված պահանջներին: Նշում 3 3 Հղում 5. Կետ 7 տեսողական,
փաստաթղթային
12. Դեղագործական գործունեությամբ զբաղվող աշխատակիցները փաստացիորեն հանդիսանում են դեղագետ կամ դեղագործ: 3 Հղում 3, Հոդված 2, փաստաթղթային
13. Կազմակերպության տնօրենը ընդունել է բժշկական /դեղագործական և քիմիական/ թափոնների անվտանգ գործածությունը կարգավորող գործողությունների իրավական ակտ: 3 Հղում 6, կետեր 12, 13 փաստաթղթային
14. Ակտում ներառված է բժշկական թափոնների շարժի պատկերը արտացոլող աղյուսակը /գծագիրը/` որտեղ նշված են թափոնների առաջացման, պահման վայրերը, նկարագրվում են բժշկական թափոնները տարողությունների և բեռնարկղների մեջ տեղադրման, մակնշման, մեկուսացման, տեղափոխման, վնասազերծման փուլերի իրականացումը և մյուս պահանջները: 3 Հղում 6, կետեր 12, 13 փաստաթղթային
15. Առկա է կազմակերպության տնօրենի հրամանը՝ բժշկական թափոնների կառավարման պատասխանատու անձ /հանձնաժողով/ նշանակելու և պարտականությունները սահմանելու մասին: 3 Հղում 6, կետ 13, 16, 17 փաստաթղթային
16. Ունեն բժշկական թափոնների ժամանակավոր պահպանման համար նախատեսված պարկեր կամ բեռնարկղեր: 2 Հղում 2, Հավելված N 3, Կետ 36, Հղում 6, կետ 19, 24, 25 Տեսողական
17. Բժշկական թափոնները գոյացման վայրում անմիջապես առանձնացվել են և տեղադրել բեռնարկղների մեջ: 3 Հղում 6, կետ 19, 24, 25 Տեսողական
18. Կազմակերպությունը ունի բժշկական թափոնի ժամանակավոր պահման հատուկ տարածք: Բժշկական թափոնը պահվում է առևտրի սրահից և սպասասրահից դուրս դեղատնային կրպակի այլ տարածքներում: 2 Հղում 6, կետ 34 Տեսողական
19. Բժշկական թափոնները տարողությունների և բեռնարկղների մեջ տեղադրելուց հետո անմիջապես տեղափոխվել են ժամանակավոր պահման հատուկ տարածք: 2 Հղում 6, կետ 19, 24, 25 Տեսողական
20. Տարողությանը ամրացված է լրացված պիտակ՝ որի վրա նշված է տեղադրված թափոնի տեսակը, դրա՝ տարողությունում տեղավորելու օրը, ամիսը, տարեթիվը, իր անունը և ազգանունը, ինչպես նաև կազմակերպության անվանումը: 1 Հղում 6, կետ 25 Տեսողական
21. Կազմակերպությունը ունի բժշկական թափոնի տեղափոխման և վնասազերծման համար պայմանագիր որևէ լիցենզավորված կազմակերպության հետ: 3 Հղում 6, կետեր 42 փաստաթղթային
22. Բժշկական թափոնների գործածության Ծրագրով սահմանված ժամանակացույցի կատարման նպատակով վարվում են հատուկ մատյաններ` բժշկական թափոնի գոյացման տեղում և ժամանակավոր պահման հատուկ տարածքում: 3 Հղում 6, կետեր 37, 38 փաստաթղթային
23. Բժշկական թափոնի գոյացման վայրում վարվող մատյանում նշվում է բժշկական թափոնի տեսակը, դրա հավաքման և գոյացման տեղից հեռացման ամսաթիվը: 2 Հղում 6, կետեր 37, 38 փաստաթղթային
24. Բժշկական թափոնի ժամանակավոր պահման հատուկ տարածքում վարվող մատյանում նշվում է թափոնի տեսակը, դրա ժամանակավոր պահման հատուկ տարածքում տեղադրման սկիզբը և ժամանակավոր պահման հատուկ տարածքից փոխադրելու ամսաթիվը: 2 Հղում 6, կետեր 37, 38 փաստաթղթային
25. Մատյանները համարակալված և կնքված են կազմակերպության տնօրենի կողմից 3 Հղում 6, կետեր 37, 38 փաստաթղթային
26. Աշխատողները, որոնք զբաղված են դեղամիջոցների իրացմամբ ունեն առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության գրքույկ, որը Նշում 4 Հղում 7,
Հավելված 2, կետ 7 փաստաթղթային
26.1 համապատասխանում է պահանջվող ձևին: 3
26.2 պահպանվում է հետազոտությունների ծավալները 3
26.3 պահպանվում է հետազոտությունների պարբերականությունը 3
Հղում 1. «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.06.2002թ. N867 որոշում
Հղում 2. «Դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման կարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 09.09.2010թ. N17-N հրաման
Հղում 3. «Դեղերի մասին» 27.10.1998թ. ՀՀ օրենք
Հղում 4. «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.03.2011 թ. N281-Ն որոշում:
Հղում 5. ՀՀ կառավարության 18 մարտի 2010 թվականի «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշում:
Հղում 6. ՀՀ առողջապահության նախարարի 24.03.08թ. N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոններ և նորմեր
Հղում 7. ՀՀ կառավարության 2003թ. մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշում
Նշում 1 կետ 6. Լույսի ազդեցությունից պաշտպանում պահանջող դեղերի թվին են պատկանում հակաբիոտիկները, գալենյան պատրաստուկները (թուրմերը, մզվածքները, դեղաբուսական հուքից ստացված խտանյութերը և այլն), դեղաբուսական հումքը, վիտամինային դեղապատրաստուկները, կորտիկոստերոիդները, եթարային յուղերը, ճարպայուղերը, շաքարապատ պատրաստուկները, յոդաջրածնական և բրոմաջրածնական թթուների աղերը, հալոգենային միացությունները, նիտրո և նիտրոզոմիացությունները, նիտրատները, նիտրիտները, ամինային, ամիդային և ֆենոլային միացությունները, ֆենթիազինի ածանցյալները:
Լույսի ազդեցությունից պաշտպանում պահանջող դեղերը պահվում են լուսապաշտպան նյութից պատրաստված տարայում (նարնջագույն ապակուց պատրաստված, մետաղից պատրաստված տարաներում, ալյումինե փաթեթավորման նյութերում կամ սեւ, սրճագույն, նարնջագույն ներկված պոլիմերային նյութերով փաթեթներում), մութ սենյակում կամ դռները ամուր փակվող, ներսից սև գույնի ներկված պահարաններում եւ/կամ ամուր փակվող կափարիչով, խիտ խփված փայտերով արկղերում:
Լույսի նկատմամբ խիստ զգայուն դեղանյութերը (արծաթի նիտրատ, պրոզերին եւ այլ) պահում են անլուսաթափանց, սեւ թղթով փաթաթված ապակյա տարայում:
Խոնավությունից պաշտպանում պահանջող դեղերի թվին են պատկանում խոնավածուծ նյութերն ու պատրաստուկները` կալիումի ացետատը, չոր մզվածքները, դեղաբուսական հումքը, հիդրոլիզվող նյութերը, ազոտական, ազոտային հալոգենաջրզծնական և ֆոսֆորական թթուների աղերը, նատրիումի մետաղ-օրգանական միացությունները, գլիկոզիդները, հակաբիոտիկները, ֆերմենտները, չոր օրգանական պատրաստուկները, այն դեղանյութերը, որոնք ջրում հեշտությամբ են լուծվում, ինչպես նաև այն դեղանյութերը, որոնց խոնավության պարունակությունը չպետք է գերազանցի նորմատիվային փաստաթղթերով հաստատված սահմանը:
Դեղի պիտակի վրա «Պահպանել խոնավությունից» գրառման դեպքում սովորական պահման պայմաններում հարաբերական խոնավությունը պետք է լինի ոչ ավելի, քան 60 %: Նման դեպքերում դեղը պացիենտին տրամադրվում է խոնավաանթափանց տարայի մեջ:
Ջրի, մթնոլորտային գոլորշիների ներգործությունից փչացող դեղերը պետք է պահել սառը տեղում, ամուր խցանված և ջրի գոլորշիների համար անթափանց նյութից պատրաստված տարայում (ապակյա, մետաղյա, ալյումինե ֆոլգայի, հաստ պատերով պլաստմասսայից տարաներում):
Այն դեղերը, որոնք ունեն խիստ խոնավածուծ հատկություններ (պիլոկարպինի հիդրոքլորիդ, բժշկական ժելատին, կալիումի քլորիդ և այլ), անհրաժեշտ է պահել չոր սենյակում, հերմետիկ խցանված և պարաֆինով վերևից լցված ապակյա տարայում: Այդպիսի դեղանյութերի տարան խցանելիս անհրաժեշտ է խնամքով մաքրել դրա բերանը և խցանը:
Եթե կարգի 28-րդ կետում նշված խմբի դեղերը պահեստ են տեղափոխվել պոլիմերային թաղանթով փաթեթավորված, ապա նշված դեղերը անհրաժեշտ է պահել գործարանային փաթեթավորմամբ, իրացման ժամանակ տեղափոխելով ապակյա կամ մետաղական տարայի մեջ:
Ցնդող դեղերի խմբին են պատկանում՝
1) ինքնուրույն ցնդող նյութերը (բրոմկամֆորա, յոդ, կամֆորա, մենթոլ, թիմոլ, մեթիլսալիցիլատ),
2) ցնդող լուծիչ պարունակող դեղապատրաստուկները (սպիրտային հանուկները, հեղուկ սպիրտային խտանյութերը, խիտ մզվածքները),
3) ցնդող նյութերի լուծույթները և խառնուրդները (եթերային յուղերը, ամոնիակի, ֆորմալդեհիդի, քլորաջրածնի 13 %-ից բարձր, կարբոլաթթվի, էթիլ սպիրտի տարբեր խտության լուծույթները),
4) եթերային յուղեր պարունակող դեղաբուսական հումքը,
5) բյուրեղաջուր պարունակող պատրաստուկները` բյուրեղահիդրատները,
6) այն դեղերը, որոնց քայքայումից առաջանում են ցնդող նյութեր (յոդոֆորմ, ջրածնի պերօքսիդ, քլորամին Բ, նատրիումի հիդրոկարբոնատ),
7) խոնավության նվազագույն պարունակությամբ դեղերը (մագնեզիումի սուլֆատ, նատրիումի պարաամինոսալիցիլատ, նատրիումի սուլֆատ և այլն):
Ցնդող դեղերը պահվում են սառը տեղում, ցնդող նյութերի համար անթափանց նյութից պատրաստված և հերմետիկորեն փակված տարայում (ապակյա, մետաղյա, ալյումինե փայլաթուղթ): Պոլիմերային տարա և խցաններ թույլատրվում է օգտագործել Հայաստանի Հանրապետությունում ընդունված դեղագրքերի պահանջներին համապատասխան:
Կախված օդի հարաբերական խոնավությունից` բյուրեղահիդրատները կարող են ունենալ ինչպես խոնավածուծ, այնպես էլ ցնդող նյութերին բնորոշ հատկություններ: Ուստի դրանք անհրաժեշտ է պահել հերմետիկորեն խցանված, ապակյա, մետաղական կամ հաստ պատերով պլաստմասսայից տարայում, սառը տեղում, որտեղ օդի հարաբերական խոնավությունը 50-65 % է:
Բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանում պահանջող դեղերի թվին են պատկանում`
1) այն դեղերը, որոնք պետք է պաշտպանել ցնդելուց և չորանալուց
2) դյուրահալ նյութերը,
3) իմունակենսաբանական դեղապատրաստուկները,
4) հակաբիոտիկները,
5) օրգանապատրաստուկները,
6) հորմոնային դեղապատրաստուկները,
7) վիտամինները և վիտամինային դեղապատրաստուկները,
8) գլիկոզիդներ պարունակող դեղապատրաստուկները,
9) բժշկական ճարպերը և յուղերը,
10) ճարպային հիմքերով քսուքները և այլ նյութեր:
Բարձր ջերմաստիճանից փչացող դեղերը պահվում են սենյակային ջերմաստիճանում (18-20.0C) և սառը պայմաններում (12-15.0C): Որոշ դեպքերում դրանք պահվում են ավելի ցածր ջերմաստիճանում, ինչի մասին նշվում է պիտակի վրա կամ դեղի օգտագործման հրահանգում: 0-15.0C ջերմաստիճան պահանջող դեղերը պահվում են սառնարանում: «Պահել 30.0C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում» հրահանգի դեպքում անհրաժեշտ է ապահովել պահպանումը +2.0C-ից մինչև +30.0C ջերմաստիճանային սահմաններում, «Պահել 25.0C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում»` +2.0C-ից մինչև +25.0C, «Պահել 15.0-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում»` +2.0C-ից մինչև +15.0C, «Պահել 15.0C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում»` +2.0C-ից մինչև +15.0C, «Պահել 8.0C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում»` +2.0C-ից մինչև +8.0C, «Պահել 8.0C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում»` +8.0C-ից մինչև +25.0C:
Իմունակենսաբանական պատրաստուկները պահվում են գործարանային փաթեթավորմամբ, ըստ առանձին անվանումների` դեղի օգտագործման հրահանգում կամ պիտակի վրա նշված ջերմաստիճանային պայմաններում:
Միևնույն անվանում ունեցող իմունակենսաբանական պատրաստուկները պահվում են ըստ սերիաների` հաշվի առնելով պիտանիության ժամկետները:
Իմունակենսաբանական պատրաստուկները պահպանման ընթացքում ենթարկվում են տեսողական զննման ամիսը մեկ անգամից ոչ պակաս:
Հակաբիոտիկները պահվում են գործարանային փաթեթավորումով, սենյակային ջերմաստիճանում, եթե պիտակի վրա այլ ցուցումներ չկան:
Օրգանապատրաստուկները պահվում են մութ, չոր, սառը տեղում, 0.0-ից +15.0C պայմաններում, եթե պիտակի վրա կամ օգտագործման հրահանգում այլ ցուցումներ չկան:
«Օրորվի հեղուկը» պետք է պահել սառը տեղում: Պղտորվելիս ֆիլտրել և ստուգել դեղագրքի բոլոր պահանջներին համապատասխանությունը:
Ցածր ջերմաստիճանի ազդեցությունից պետք է պահպանել այն դեղերը, որոնց ֆիզիկաքիմիական հատկությունները փոխվում են սառչելուց և չեն վերականգնում մինչև սենյակային ջերմաստիճանը տաքացնելը (օրինակ՝ ֆորմալդեհիդի 40%-անոց լուծույթը, ինսուլինի լուծույթը և այլն):
Ֆորմալդեհիդի 40 %-անոց լուծույթը (ֆորմալինը) և սառցային քացախաթթուն պահվում են +9.0C-ից ոչ ցածր ջերմաստիճանում: Նստվածք գոյանալիս դրանք պահում են սենյակային ջերմաստիճանում, մինչև նստվածքի լուծվելը, եթե չի լուծվում, հեղուկ մասը զգուշորեն դատարկում են և օգտագործում ֆորմալդեհիդի և քացախաթթվի փաստացի պարունակությանը համապատասխան:
Բժշկական ճարպայուղերը պահվում են +4-ից մինչև +12.0C-ի սահմաններում: Նստվածք գոյանալիս պահում են սենյակային ջերմաստիճանում, շոգեմշակում են և ստուգում դեղագրքի պահանջներին համապատասխան: Նստվածք առաջանալիս յուղերը բժշկական պրակտիկայում չեն օգտագործում:
Ինսուլին պարունակող դեղերի սառեցում չի թույլատրվում:
Շրջապատող միջավայրում գտնվող գազերի ներգործությունից փոփոխվող դեղերի խմբին են պատկանում.
1) օդի թթվածնի հետ փոխազդող նյութերը (ոչ սահմանային միջառանցքային կապերով խալիֆաթի շարքի տարբեր միացությունները, կողմնային խալիֆաթի խմբեր պարունակող ոչ սահմանային ածխածնային կապերով ցիկլից միացությունները, ֆենոլային, պոլիֆենոլային միացությունները, մորֆին և նրա հիդրօքսիլ խմբերով չտեղակալված ածանցյալները, ծծումբ պարունակող հետերոգենային և հետերոցիկլիկ միացությունները, ֆերմենտները և օրգանապատրաստուկները),
2) օդի ածխաթթու գազի հետ փոխազդող նյութերը, ալկալիական մետաղների և թույլ օրգանական թթուների աղերը (օրինակ՝ նատրիումի բարբիտալ, հեքսենալ և այլն), բազմատոմ ամիններ պարունակող պատրաստուկները (օրինակ` էուֆիլլինը), մագնեզիումի օքսիդը և գերօքսիդը, կծու նատրիումը, կծու կալիումը և այլն:
Գազերի ներգործությունից փոփոխվող դեղերը պահվում են հերմետիկ խցանված, գազերի համար անթափանց նյութից պատրաստված, հնարավորին չափ լիքը լցված տարայում:
Օդի թթվածնի ազդեցությունից հեշտությամբ օքսիդացող դեղերը պահվում են չոր սենյակում, հերմետիկ խցանված և պարաֆինով վերևից լցված ապակյա տարայում:
Բարբիտուրաթթվի նատրիումական աղերը պահպանվում են հերմետիկ խցանված, օդի ջրային գոլորշիների և ածխաթթու գազի համար անթափանց նյութից պատրաստված տարաներում:
Կախված ֆիզիկաքիմիական հատկություններից՝
1) հրավտանգ դեղանյութերը ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
ա. դյուրաբռնկվող
բ. դյուրավառ
2) պայթյունավտանգ դեղանյութերը ստորաբաժանվում են հետևյալ խմբերի.
ա. պայթուցիկ
բ. պայթյունավտանգ, որոնք ընդունակ են առաջացնել պայթուցիկ խառնուրդներ և խտացրած գազեր:
Հրավտանգ, պայթուցիկ խառնուրդներ առաջացնող դեղանյութերը պահվում են մեկուսացված, այնպիսի պայմաններում, որոնք լրիվ բացառում են օդի, ջրի, այրվող նյութերի հետ շփումը, ինչպես նաև արևի ճառագայթների ազդեցության նման շփման հնարավորությունները, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի և մեխանիկական ներգործության ազդեցությունը:
Հրավտանգ և պայթյունավտանգ դեղանյութերի պահպանման սենյակները պետք է լինեն մեկուսացված, չոր, արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից, մթնոլորտային տեղումներից և գետնաջրերից պաշտպանված: Այդ սենյակներում, սահմանակից միջանցքներում, ինչպես նաև օժանդակ սենյակներում տեղադրվում են մեխանիկական ներհոս-արտամղիչ օդափոխիչ սարք:
Հրավտանգ (դյուրավառ) դեղանյութերի պահպանման սենյակները պետք է լինեն հրակայուն և դժվարությամբ այրվող նյութերից և գտնվեն այլ պահեստային շենքերից 20 մ-ից ոչ պակաս և բնակելի շենքերից՝ 50 մ հեռավորության վրա:
Հրավտանգ դեղանյութերի համար առանձին պահեստավորման սենյակներ չլինելու դեպքում, թույլատրվում է այդ նյութերը պահել ընդհանուր, չայրվող շինություններում, որոնք հարևան սենյակներից մեկուսացված են հրակայուն պատերով։
Հրավտանգ և պայթյունավտանգ դեղանյութերի պահպանման սենյակները պետք է կահավորել չայրվող, կայուն և համապատասխան ծանրության համար նախատեսված դարակաշարերով և ամանատակերով: Դարակաշարերը տեղադրվում են հատակից և պատերից 25 սմ հեռավորության վրա: Դարակաշարերի լայնությունը 1 մ-ից ավելի չպետք է լինի: Դարակաշարերի միջև եղած երկայնական անցատեղերը պետք է լինեն 1.35 մ-ից ոչ պակաս:
Էլեկտրահաղորդալարերը, լուսավորման և էլեկտրական սարքավորումները պետք է լինեն պայթյունաանվտանգ (էլեկտրալարերը թաքցված խողովակի մեջ, էլեկտրալամպերը հերմետիկ ամրանում)՝ անջատիչները և ավտոմատ կոճակները դուրս հանված միջանցք:
Հրավտանգ և պայթյունավտանգ նյութերի պահպանման համար նախատեսվում են մեկուսացված սենյակներ:
Դյուրաբռնկվող և այրվող նյութերի համար նախատեսված սենյակները պետք է տեղավորված լինեն առաջին հարկում, արտաքին պատի վրա ունենան 1.0 մ-ից ոչ պակաս լուսամուտախորշ, որի բարձրությունը կամ լայնությունը լինի 0,75 մ-ից ոչ պակաս, ունենա երկաթբետոնե ծածկ, չայրվող նյութերից պատեր, որոնց հրակայունության սահմանը լինի 0.75 ժամից ոչ պակաս, դռան մոտ թեքություն ունեցող ցեմենտված հատակ, դուռ, որի հրակայունության սահմանը լինի 0,6 ժամից ոչ պակաս, ունենա արտաքին ելք, շենքից դուրս կամ դեպի միջանցք՝ մեկուսացված:
Ոչ մեծ տարածքներ ունեցող կազմակերպություններում դյուրաբռնկվող և այրվող հեղուկները թույլատրվում է պահել չհրկիզվող պահարաններում, որոնց դռների լայնությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս, բարձրությունը՝ 1,2 մ-ից ոչ պակաս: Պահարանը պետք է հեռու լինի ջերմարձակող մակերեսներից ու անցատեղերից և հնարավոր լինի ազատ մոտենալ դրան:
Այլ շենքերում տեղավորված պահեստներում, դեղատներում, դեղատնային կրպակներում չկշռաբաշխված վիճակում կարելի է պահել 100 կգ-ից ոչ ավելի հրավտանգ նյութեր:
100 կգ-ից ավելի քանակությամբ հրավտանգ նյութերը անհրաժեշտ է պահել ապակյա կամ մետաղյա տարայում, առանձին շենքում, մեկուսացված այլ խմբի հրավտանգ նյութերի պահպանության սենյակներից:
Չի թուլատրվում միևնույն սենյակում մի քանի դեղանյութերի միաժամանակյա կշռումը: Կշռողի աշխատատեղում օրական պահանջվող քանակությունից ավելի նյութեր չպետք է լինեն:
Հրավտանգ և պայթյունավտանգ նյութերի հիմնական պահպանության պահեստների դրսի պատերին, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատասենյակի և պահպանության սենյակի դռներին պետք է լինեն պարզ երևացող և չլվացվող մակագրություններ` «Հրավտանգ է», «Պայթյունավտանգ է», «Ծխելն արգելվում է», «Հրդեհի դեպքում զանգահարել ....»:
Դյուրաբռնկվող նյութերը (սպիրտ, սպիրտային լուծույթներ, սպիրտային և եթերային թուրմեր, մզվածքներ, եթեր, կաթնաթթու, քլորէթիլ, օրգանական յուղեր, ռենտգենյան ժապավեններ և այլն) և դյուրավառ նյութերը (վիրակապման միջոցներ, ծծումբ, գլիցերին, բուսական յուղեր, դեղաբուսական հումք և այլն) պահվում են այլ նյութերից առանձին, դրանց հետ աշխատելիս պահպանելով զգուշություն` անհրաժեշտության դեպքում տաքացնելով ջրային բաղնիքի կամ փակ պարուրակով էլեկտրասալիկի վրա:
Դյուրաբռնկվող հեղուկները պահվում են ամուր խցանված ապակյա կամ մետաղական տարայում, որպեսզի կանխվի անոթներից հեղուկների գոլորշիացումը:
Դյուրաբռնկվող և այրվող հեղուկներով շշերը, բալոնները և այլ խոշոր ծավալի անոթները պահվում են դարակաշարերի հարկերում մեկ շարքով: Չի թույլատրվում դրանք դասավորել մի քանի շարքով` օգտագործելով տարբեր միջադիր նյութեր: Չի թույլատրվում այդ նյութերի պահեստավորումը ջեռուցման սարքերի մոտ: Դարակաշարի կամ դարսվածքի և տաքացնող սարքի միջև եղած հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:
Դյուրաբռնկվող և այրվող հեղուկներով շշերը պահվում են հարվածից պաշտպանող տարայում կամ բալոնաշրջիչներում:
Չի թույլատրվում դյուրաբռնկվող և այրվող հեղուկ նյութերը պահել լիքը լցված տարայում: Պետք է հեղուկը լցնել ծավալի 90 %-ից ոչ ավելի: Մեծ քանակությամբ սպիրտը պահվում է մետաղյա ամաններում, որոնք լցված են ծավալի 95 %-ից ոչ ավելի:
Չի թույլատրվում դյուրաբռնկվող նյութերը պահել միևնույն տեղում` հանքային թթուների, խտացված և հեղուկացված գազերի, դյուրավառ նյութերի, ինչպես նաև օրգանական նյութերի հետ պայթուցիկ խառնուրդներ առաջացնող անօրգանական աղերի հետ:
Բժշկական եթերը և նարկոզի համար օգտագործվող եթերը պահում են գործարանային փաթեթավորմամբ, մութ, սառը, կրակից և տաքացնող սարքերից հեռու տեղում:
Դյուրաբռնկվող հեղուկները օգտագործելիս պետք է պահպանել հատուկ զգուշություն՝ մշտապես ստուգելով տարայի հերմետիկությունը և սարքինությունը: Տարայի անսարքության դեպքում անհրաժեշտ է անհապաղ ձեռք առնել միջոցներ այն վերացնելու, կամ պարունակվող նյութը տեղափոխել սարքին տարայի մեջ:
Պայթուցիկ խառնուրդներ առաջացնող պայթյունավտանգ նյութերը (կալիումի պերմանգանատ, արծաթի նիտրատ) պահելիս անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ դրանք փոշուց աղտոտվելուց զերծ պահելու համար:
Պայթյունավտանգ նյութերով ամանները անհրաժեշտ է ամուր փակել, որպեսզի դրանց գոլորշիները օդ չթափանցեն:
Պայթյունավտանգ նյութերը չի թույլատրվում պահել դյուրավառ և այրվող նյութերի հետ միասին:
Կալիումի պերմանգանատը պահեստավորման սենյակներում պահվում է առանձնացված հատվածախցերում երկաթյա թմբուկներով, իսկ դեղատներում` հղկված խցաններ ունեցող շտանգլասներում, փոշուց, ծծմբից, օրգանական յուղերից, եթերներից, գլիցերինից, օրգանական թթուներից և այլ օրգանական նյութերից առանձին, քանի որ դրանց հետ փոխազդեցությունը պայթյունավտանգ է:
Նիտրոգլիցերինի լուծույթը պահվում է ոչ մեծ, լավ խցանված սրվակներում կամ մետաղյա անոթներում, սառը, մութ տեղում, պահպանելով կրակից նախազգուշանալու միջոցառումները:
Պայթյունավտանգ և հրավտանգ նյութերի պահպանության սենյակներում էլեկտրալուսավորման վթարի դեպքում, խստիվ արգելվում է սենյակ մտնել նավթի լամպով կամ մոմով: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է օգտագործել միայն էլեկտրալապտերներ:
Հոտավետ դեղերի թվին են պատկանում ինչպես ցնդող, այնպես էլ գործնականորեն չցնդող, բայց սուր հոտով նյութերը (ամոնիակի լուծույթ, յոդոֆորմ, կամֆորա, թիմոլ, ֆենոլ, մենթոլ, քլորամին Բ, եթերայուղեր): Հոտավետ դեղերը պահվում են մեկուսացված, հոտի համար անթափանց, հերմետիկորեն փակված տարայում առանձին` ըստ անվանումների:
Ներկող դեղերի խմբին են պատկանում այն նյութերը և նրանց լուծույթները, խառնուրդները, պատրաստուկները և այլն, որոնք գունավոր հետք են թողնում տարաների, խցանների, սարքերի և այլ առարկաների վրա, որոնք չեն լվացվում սովորական սանիտարահիգիենիկ մշակմամբ (ադամանդյա կանաչ, մեթիլեն կապույտ, ինդիգո-կարմին, կալիումի պերմանգանատ, ռիբոֆլավին, ֆուրացիլին և այլն):
Ներկող դեղերը պահվում են ամուր խցանված տարայում, հատուկ պահարաններում, առանձին անվանումներով: Աշխատելիս յուրաքանչյուր դեղի համար առանձնացվում են հատուկ կշեռք, շպատել, հավանգ և այլ պարագաներ:
Նշում 2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար անհրաժեշտ պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող և ըստ քվոտաների հաշվարկված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորներ.
2) լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններին և պահանջներին համապատասխան տարածքներ՝ ներառյալ պահպանման համար պահեստը (բունկեր): Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:
Նշում 3. Դեղատանը պահվում է թմրադեղերի և հոգեմետ դեղերի հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են դեղի անվանումը, ստացման ամսաթիվը, չափման միավորը, որտեղից է ստացված, փաստաթղթի համարը, քանակը, ում է բաց թողնվել հիվանդի Ա.Ա.Հ., դեղատոմսի համարը, քանակը և մնացորդը: Մատյանի էջերը պետք է լինեն կարված, և վավերացված կազմակերպության տնօրենի կնիքով:
Պահպանման ժամկետի ավարտից հետո դեղատոմսերը ոչնչացվում են` այրվում, կազմելով համապատասխան ակտ:
Նշում 4. Աշխատողները, որոնք զբաղված են դեղամիջոցների իրացմամբ անցնում են հետազոտություններ պալարախտի նկատմամբ և թերապևտի զննում` տարին 1 անգամ:
Տեսուչի ստորագրություն__________________ Տնտեսվարողի ստորագրություն ____________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Ստուգաթերթ N 42
Ներհիվանդանոցային դեղատուն (ՏԳՏԴ ծածկագիր՝ 47.73.0)
______________________________ ___________ _____________
(տեսչության տարածքային մարմնի անվանումը) (գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)
____________________________ ____________________________
(ստուգող անձի պաշտոնը) (ազգանունը, անունը, հայրանունը)
____________________________ ____________________________
(ստուգող անձի պաշտոնը) (ազգանունը, անունը, հայրանունը)
____________________________ ____________________________
(ստուգող անձի պաշտոնը) (ազգանունը, անունը, հայրանունը)
ստուգման սկիզբը (ամսաթիվը)`______________ ավարտը` ____________
____________________________ ____________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը) (ՀՎՀՀ-ն)
____________________________ _______________________
(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)
___________________________________________________________ _______________________
(տնտեսվարող սքուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը) (հեռախոսահամարը)
Ստուգման հանձնարարագիր _______ ում կողմից ______________ երբ է տրված _______________
Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ ____________________________________
N Հարց այո ոչ չ/պ կշիռ հղում Ստուգման մեթոդ Մեկնաբանություն
1. Գործունեության լիցենզիան առկա է: 1 Հղում 1, հոդված 3 , Հղում 2, Հավելված N 3, կետ 41 Փաստաթղթային, տեսողական
2. Առկա են պահարաններ, այդ թվում՝ Հղում 12. Կետ 78 տեսողական
2.1 Երկաթե պահարան 2
2.2 A խմբի դեղերի պահպանման պահարան 3
3. Ապահովված են սարքավորումներով, այդ թվում՝ Հղում 12. Կետ 78 տեսողական
3.1 Թորած և կրկնակի թորած ջրի ստացման սարքով 2
3.2 Ավտոկլավով 2
3.3 Չորացման պահարանով (էլեկտրական) 2
3.4 Ռեֆրակտոմետրով 2
3.5 Հեղուկ դեղորայքի լցաբաժանման սարքով 2
3.6 Կշեռքով և կշռաքարերով` դեղանյութի կշռելու համար 2
3.7 Տեխնիկական լաբորատոր կշեռքով 2
3.8 Հավանգով 2
3.9 Շտանգլասների հավաքածուով 2
3.10 Էլեկտրական սալիկով 2
3.11 Լաբորատոր ամանեղենով 2
3.12 Հեղուկների չափիչ ամանեղենով 3
4. Գրասենյակում առկա է՝ Հղում 2, Հավելված N 3, կետ 22 տեսողական
4.1 Անձնական և աշխատանքային հագուստի մեկուսացված պահելու հնարավորությամբ պահարան: 1
4.2 Գրասեղան, աթոռներ, բազմոց կամ թախտ: 1
5. Առկա է՝ Հղում 2, Հավելված N 3, Կետ 31 տեսողական
5.1 Դեղերի պետական գրանցամատյան 1
5.2 Հիմնական դեղերի ցանկ 2
5.3 Դեղագրքեր, դեղագիտական տեղեկատվական ձեռնարկներ: 2
6. Ապահովված են սառնարաններով: 3 Հղում 12. Կետ 78 տեսողական
7. Ապահովված են առաջին օգնության պարագաներով՝ ըստ ցանկի: նշում 1 3 Հղում 2, Հավելված N 3, Կետ 39 Տեսողական,
փաստաթղթային
8. Տեղակայված չէ նկուղային կամ կիսանկուղային հարկերում: 3 Հղում 2, Հավելված N 3, Կետ 24 տեսողական
9. Ապահովվում է պահանջվող սենքերը՝ Հղում 12. 2, Կետ 78 տեսողական
9.1 թմրադեղերի և հոգեմետ դեղերի պահպանման սենյակ 3
9.2 պատրաստված և պատրաստի դեղերի բաց թողնման սենյակ 3
9.3 մաքուր շշերի պահպանման սենյակ 2
9.4 պահեստ պատրաստի դեղերի համար 2
9.5 տարայի (շշերի) պահպանման սենյակ: 2
10. Հատկացված տարածքները տեղակայված են միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունեն գործառնական կապ: նշում 2 3 Հղում 2, Հավելված N 3, Կետ 27, 28 տեսողական
11. Պահեստավորման սենյակներում իրականացվում է.
11.1 Ջերմաստիճանի ստուգում՝ ունեն ջերմաչափ: 3 Հղում 3, Գլուխ 2, Կետ 8 տեսողական
11.2 Օդի խոնավության ստուգում՝ ունեն խոնավաչափ 3 Հղում 3,Գլուխ 2, Կետ 8 տեսողական
11.3 Ջերմաչափը և խոնավաչափը ամրացված են սենյակի ներքին պատերին, տաքացնող սարքերից հեռու, հատակից 1,5-1,7 մետր բարձրության և դռներից 3 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 2 Հղում 3, Գլուխ 2, Կետ 8 տեսողական,
Չափում
12. Պահեստային սենյակներում օդի մաքրության ապահովման համար ապահովված են մեխանիկական դրդմամբ ներհոս և արտամղիչ օդափոխման համակարգով կամ օդանցքներով կամ վերնափեղկերով կամ տեղադրված են երկրորդ վանդակավոր դռներ: 3 Հղում 3,Գլուխ 2 կետ 9 տեսողական
13. Դարակաշարերը առկա են և դրանց դասավորվածությունը համապատասխանում է պահանջներին.
13.1 Պահեստավորման սենյակները ապահովված են դարակաշարերով, պահարաններով, ամանատակերով, ապրանքատակի գերաններով: 1 Հղում 3,
Գլուխ 2
կետ 13. տեսողական,
13.2 Դարակաշարերի, պահարանների, ամանատակերի, ապրանքատակի գերանների թիվը ապահովում է դեղերի պատշաճ պահեստավորումը: 1 Հղում 3,
Գլուխ 2
կետ 12. տեսողական,
13.3 Դարակաշարերի տեղադրումը՝ 0,6-0,7 մ, առաստաղից` ոչ պակաս 0,5 մ և հատակից` ոչ պակաս 0,25 մ հեռավորության վրա է: 1 Հղում 3,
Գլուխ 2
կետ 13. տեսողական, չափում
13.4 Դարակաշարերի միջև եղած հեռավորությունը 0.75մ-ից ոչ պակաս է և հնարավոր է ազատ մոտենալ դեղերին: 1 Հղում 3,
Գլուխ 2
կետ 13. տեսողական, չափում
13.5 Վիրակապական և ռետինե ապրանքների համար ունեն առանձին պահարաններ: 1 Հղում 2, Հավելված N 3, Կետ 20 տեսողական
14. Պահպանվում են դեղերի դասավորման սկզբունքները. 2 Հղում 3,
կետ 18 տեսողական
15. Հաշվի են առնվում դեղերի պահպանման ֆիզիկոքիմիական առանձնահատկությունները:
Նշում 3
15.1 Լուսազգայուն դեղերը պահվում են լույսի ազդեցությունից ապահով տեղում: 3 Հղում 3. գլուխ 4. կետ՝ 26, կետ 27 տեսողական
15.2 Խոնավության ազդեցությունից պաշտպանում պահանջող դեղերը պահվում են չոր տեղում, լավ փակված տարաներում: 3 Հղում 3.գլուխ 5. Կետ 30, 31, 32 տեսողական
15.3 Ցնդող, չորացող դեղերը պահվում են հերմետիկ փակված տարաներում: 3 Հղում 3., գլուխ 6. Կետ 34, 35 տեսողական
15.4 Բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանում պահանջող դեղերը պահվում են սառնարանում: 3 Հղում 3. գլուխ 7. Կետ 37, 38, 39, 40, 41, 42, 43 տեսողական
15.5 Ցածր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանում պահանջող դեղերը պահվում են սենյակային ջերմաստիճանում: 3 Հղում 3, գլուխ 8., կետ՝ 45. 46. 47 տեսողական
15.6 Շրջապատող միջավայրում պարունակվող գազերի ներգործությունից պաշտպանում պահանջող դեղերը պահվում են հերմետիկ փակված տարաներում: 3 Հղում 3., գլուխ 9. կետ՝ 49. 50. 51 տեսողական
15.7 Հրավտանգ և պայթյունավտանգ դեղանյութեը պահվում են մեկուսացված, այնպիսի պայմաններում` որոնք բացառում են օդի, ջրի, այրվող նյութերի հետ շփումը, ինչպես նաև արևի ճառագայթների ազդեցության նման շփման հնարավորությունները: 3 Հղում 3. Գլուխ 12, կետ՝ 67, 68-94 տեսողական
15.8 Հոտավետ դեղերը պահվում են մեկուսացված, հոտի համար անթափանց, հերմետիկորեն փակված տարայում առանձին` ըստ անվանումների: 3 Հղում 3., գլուխ 10. Կետ 54, տեսողական,
15.9 Ներկող դեղերը պահվում են ամուր խցանված տարայում, հատուկ պահարաններում, առանձին անվանումներով: 3 Հղում 3. գլուխ 10. Կետ 55, տեսողական,
16. Բոլոր պատրաստի դեղերը պահվում են.
16.1 Դասավորված են օրիգինալ փաթեթներով, պիտակը (մակնշումը)` դեպի դուրս: 3 Հղում 3., Գլուխ 11 կետ 57 տեսողական,
16.2 Ներարկման դեղաձևերը պահվում են սառը, լույսից պաշտպանված տեղում, առանձին պահարանում կամ մեկուսացված սենյակում: 3 Հղում 3., Գլուխ 11 կետ 60 տեսողական,
16.3 Հեղուկ դեղաձևերը (օշարակներ, հանուկներ) պահվում են հերմետիկ խցանված, սառը և լույսից պաշտպանված տեղում: 3 Հղում 3., Գլուխ 11 կետ 61 տեսողական,
16.4 Պլազմային փոխարինող և թունազերծող լուծույթները պահվում են առանձին՝ 0-ից մինչև 40.0C-ի սահմաններում, լույսից պաշտպանված տեղում: 3 Հղում 3., Գլուխ 11 կետ 62 տեսողական,
16.5 Մզվածքները (էքստրակտները) պահվում են պտուտակվող կափարիչով և միջնաշերտ ունեցող խցանով փակվող ապակյա տարայում, լույսից պաշտպանված տեղում: Հեղուկ և պինդ մզվածքները պահված են +12.0-ից +15.0C-ի սահմաններում: 3 Հղում 3., Գլուխ 11 կետ 63 տեսողական,
16.6 Քսուքները, հեղուկաքսուքները (լինիմենտները) պահվում են ամուր խցանված տարայում, սառը, լույսից պաշտպանված տեղում: 3 Հղում 3., Գլուխ 11 կետ 64 տեսողական,
16.7 Դեղամոմիկները պահվում են չոր, սառը, լույսից պաշտպանված տեղում: 3 Հղում 3., Գլուխ 11, Կետ 65 տեսողական,
16.8 Ցողացիրները պահվում են +3.0C-ից +20.0C ջերմաստիճանում, չոր, լույսից պաշտպանված տեղում, կրակից և տաքացնող սարքերից հեռու՝ պահպանելով հարվածից և մեխանիկական վնասումներից: 3 Հղում 3.
Գլուխ 11,
կետ 66 տեսողական,
17. Առկա չեն չգրանցված դեղեր:
Որոշիչ 3 Հղում 1.