ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2013 թվականի N 562-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևի իրականացման ազգային ծրագիր մշակելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` ԵԱՀԿ-ի հետ նախաձեռնած համագործակցության գործնական քայլերի ձեռնարկման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. հուլիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թվականի
հուլիսի 15-ի N 562-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Մկրտչյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գևորգյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ
Հ. Եմիշյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ
Մ. Թոռչյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ
Ա. Ալեքսանդրյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
Է. Նանյան -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ա. Գալստյան -ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության սարքավորումների ու կապի շահագործման և սպասարկման բաժնի պետ
Ա. Կարմիրմիրուքյան -ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի օրենսդրության և լիցենզավորման բաժնի պետ
Ա. Մարգարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռեֆերենտ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Գաբրիելյան