ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2013 թվականի N 728-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Հրանտ Բեգլարյանին ստորագրել բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ա. Գևորգյան
2013 թ. օգոստոսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
օգոստոսի 20-ի N 728-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծվող բանակցային խմբի
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ
Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան