Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2013 թվականի N 884-Ա

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 16-րդ և 21-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (արտադրական, տնտեսական գույք, գործիք, այլ գույք և ապրանքներ) (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի հունիսի 11-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, հերթական աճուրդի անցկացման ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ա. Գևորգյան

2013 թ. օգոստոսի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 22-ի N 884-Ա որոշման

Ց Ա Ն Կ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Քանակը (հատ) Ձեռքբերման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը

(դրամ) Գույքի մեկնարկային գինը

(դրամ) Գույքի արժեքի որոշման համար նախատեսված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ)

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1. Լցավորման տարա 1 1982 թ. 250000 250000 600

2. Սառնարան 1 1978 թ. 6000 6000 600

3. Սառնարան 1 1978 թ. 6000 6000 600

4. Գրամեքենա «Յատրան» 1 1978 թ. 4000 4000 600

5. Գրամեքենա «Յատրան» 1 1978 թ. 3000 3000 600

6. Դրոշմակնիք ժամացույց 1 1991 թ. 1000 1000 600

7. Տաքացուցիչ ԿՎՏ 1 1987 թ. 4000 4000 600

8. Սառնարան 1 1982 թ. 7000 7000 600

9. Ստենդ էլեկտրոստատ. փորձ 1 1978 թ. 10000 10000 600

10. Ավտոտրենաժոր 1 1986 թ. 7000 7000 600

11. Ավտոդող քանդող հաստոց 1 1981 թ. 30000 30000 600

12. Կոմուտատոր 1 1978 թ. 5000 5000 600

13. Բենզալցակայան 1 1987 թ. 9000 9000 600

14. Բենզալցակայան 1 1994 թ. 17000 17000 600

15. Սեղանի կոմպլեկտ 1 1998 թ. 2000 2000 600

16. Հեռուստացույց 1 1996 թ. 3000 3000 600

17. Տեսաձայնագրիչ 1 1998 թ. 7000 7000 600

Ընդամենը 17 371000 371000 10200

Ց Ա Ն Կ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Քանակը

(հատ) Գույքի գնահատված արժեքը

(դրամ) Գույքի մեկնարկային

գինը

(դրամ)

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1. Բաշխիչ 20020Գ-52 90 5850 5850

2. Արգելակային վերդիր 282 28200 28200

3. Շրջանակ 60101 ավիս 1 400 400

4. ԱՓՏ ատամնանիվ ԶԻԼ-130 66 13530 13530

Ընդամենը 439 47980 47980

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։