ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2013 թվականի N 893-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 47-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի ու 11-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2230.169 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգում գործող «Հայաստանի ավտոմոբի-լային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող` 15564.462 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը նվիրաբերել համայնքներին` գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 73-րդ և 217-րդ կետերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին» N 47-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 3 հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 8-րդ և 10-րդ կետերը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) ըստ համայնքների հաստատել սույն որոշման 2-րդ կետով տրամադրվող գույքի ցանկը.
2) երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների հետ համատեղ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` նրանց հետ կնքելով գույքի նվիրաբերության պայմանագրեր:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. օգոստոսի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
օգոստոսի 1-ի N 893-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(հազ. դրամ)
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը Ընդամենը
1. Տախեոմետր հատ 1 2230.169 2230.169
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
օգոստոսի 1-ի N 893-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
« NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը Ընդամենը
29. Աթոռներ հատ 446 45.5 20293.0
33. Ուղեգորգ գծմ 170 15.0 2550.0
39. Լազերային տպիչ հատ 43 195.5 8406.5
41. Պատճենահանման սարք հատ 1 667.0 667.0
42. Պատճենահանման սարք հատ 1 161.0 161.0
44. Անխափան հիշողության սարք հատ 2 124.2 248.4
45. Հեռախոս, ֆաքս հատ 2 81.0 162.0
58. Հեռուստացույց հատ 17 140.0 2380.0
61. Տաքացուցիչ հատ 16 47.5 760.0
85. Տաքացուցիչ հատ 12 22.0 264.0
86. Տաքացուցիչ հատ 13 20.0 260.0
Ընդամենը 197932.9
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2013 թվականի
օգոստոսի 1-ի N 893-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 47-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
« NN
ը/կ Անվանումը Մոդելը Թիվը (հատ) Սերիական համարը Ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)
4. Տպիչ սարք HP LaserJet 1020 1 N/A 93.275
21. Անխափան սնուցման սարք UPS APC 500VA 1 62.700
Ընդամենը 5606.774
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյան