«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32213348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
5 օգոստոսի 2013 թ.
ք. Երևան N 244-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ԹԻ ԷՄ (UTM) ՊՐՈՅԵԿՑԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և քարտեզագրագեոդեզիական նյութերը միջազգային 2007/2/EC, INSPIRE դիրեկտիվների ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ Յու Թի Էմ (ՍTM) պրոյեկցիայում տեղագրական քարտեզների և հատակագծերի թերթերի անվանակարգը սահմանելու տեխնիկական կանոնակարգը» համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահի ժ/պ՝ Ա. Մուսայան
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի
2013 թվականի օգոստոսի 5-ի
N 244-Ն հրամանի
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՄԵՐԿԱՏՈՐԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏՐԱՆՍՎԵՐՍԱԼ ՅՈՒ ԹԻ ԷՄ (UTM) ՊՐՈՅԵԿՑԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ընթացքում կիրառվող թերթերի անվանակարգը (նոմենկլատուրա) Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ Յու Թի Էմ (UTM) պրոյեկցիայում քարտեզագրագեոդեզիական նյութերը միջազգային 2007/2/EC, INSPIRE դիրեկտիվների ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով:
2. Տեղագրական քարտեզները և հատակագծերը նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում ու կազմվում են տեխնիկական պահանջների հիման վրա, արտացոլելով տեղանքի պատկերը տվյալ ժամանակահատվածում:
3. Տարբեր մասշտաբների թերթերի անվանակարգը կիրառվում է որոշակի գոտու համար տրված մասշտաբում տեղագրական քարտեզների և հատակագծերի միասնական անվանակարգման համար:
2. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ
4. Խոշոր տարածքների տեղագրական քարտեզներ և հատակագծեր կազմելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանց առանձին թերթերը ունենան անվանումներ:
5. Քարտեզների և հատակագծերի համարակալումը միևնույն համակարգում կոչվում է քարտեզների և հատակագծերի անվանակարգ (նոմենկլատուրա):
6. Թերթերի անվանակարգը որոշում է քարտեզների և հատակագծերի իրար նկատմամբ ունեցած փոխադարձ դիրքը երկրի մակերևույթի վրա:
7. Փոքրամասշտաբ քարտեզագրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի համար օգտագործվում է վեցաստիճանային (6.0) գոտու հավասարաանկյուն ընդլայնական հատած գլանային Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ պրոյեկցիան` Յու Թի Էմ (UTM - Universal Transversal Mercator)` տես պատկեր-1:
8. Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջությամբ ընդգրկված է 60 38-րդ գոտում (k=0.9996 մասշտաբային գործակից ունեցող 45.0 առանցքային միջօրեականով):
9. 1:1 000 000 մասշտաբի տեղագրական քարտեզը իրենից ներկայացնում է միջօրեականների 60 և զուգահեռականների 40 աղեղներով սահմանափակված երկրի մակերևույթի որոշակի սֆերոիդական սեղանի պատկերումը հարթության վրա:
10. Տարբեր մասշտաբների քարտեզների և հատակագծերի անվանակարգման հիմքը 1:1000000 մասշտաբի քարտեզն է:
11. Տեղագրական քարտեզները կազմվում են` 1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000, 1:200 000, 1:500 000 և 1:1 000 000 մասշտաբներով, իսկ հատակագծերը` 1:500, 1:1 000, 1:2 000 և 1:5 000 մասշտաբներով:
12. 1:1 000 000 մասշտաբի քարտեզի բաժանումը տարբեր մասշտաբների քարտեզների թերթերի կատարվում է հետևյալ կերպ.
1) Գրինվիչի հակադիր 1800 միջօրեականից սկսած դեպի արևելք ամբողջ երկիրը բաժանվում է երկայնությամբ 60 հատվածներով 60 սյուների և 40 հատվածներով շարքերի, որոնք համարակալվում են հասարակածից դեպի հյուսիս և հարավ համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
A B C D E F G H I J K L M N Օ P Q R S T U V
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
Օրինակ.
1:1 000 000 մասշտաբի քարտեզի թերթի անվանակարգը կլինի` UTM-11 – 38:
2) 1:500 000 մինչև 1:10 000 մասշտաբների քարտեզների թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.
ա. 1:500 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով: Յուրաքանչյուր թերթը ընդգրկված է 2օ լայնության և 3.0 երկայնության սեղանում.
բ. 1:200 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 01, 02 մինչև 36 թվերով` ընդգրկված համապատասխանաբար 40’ լայնության և 1.0 երկայնության սեղանում.
գ. 1:100 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 001, 002 մինչև 144 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 20’ լայնության և 30’ երկայնության սեղանում.
դ. 1:50 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 10’ լայնության և 15’ երկայնության սեղանում.
ե. 1: 25 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 5’ լայնության և 7’ 30” երկայնության սեղանում.
զ. 1: 10 000 մասշտաբների քարտեզների թերթերը` 1, 2, 3, 4 թվերով, ընդգրկված համապատասխանաբար 2’ 30” լայնության և 3’ 45” երկայնության սեղանում:
3) 1:5 000 մինչև 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը անվանակարգվում են հետևյալ կերպ.
ա. 1:5 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 001, 002 մինչև 256 թվերով.
բ. 1:2 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվերով.
գ. 1:1 000 մասշտաբների հատակագծերի թերթերը` 1, 2, 3, 4 թվերով.
դ. 1:500 մասշտաբների հատակագծերի թերթերը` 01, 02 մինչև 16 թվերով:
13. Տեղագրական քարտեզների և հատակագծերի անվանակարգային թերթերի չափսերը և մոտավոր մակերեսները սահմանված են աղյուսակ 2-ում, ընդ որում` 1:5 000 և 1:2 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի մակերեսները հաշվարկված են որպես առանձին ուղղանկյուն թերթեր:
Աղյուսակ 2
Մասշտաբ Թերթի չափսը լայնությամբ Թերթի չափսը երկայնությամբ Ելակետային մասշտաբում թերթերի քանակությունը Թերթերը միլիոնանոց քարտեզում Թերթի մոտավոր մակերեսը. 40.0 լայնությու-
նում կմ.2
1 : 1 000 000 6.0 4.0 1 1 225 000
1 : 500 000 3.0 2.0 4 4 56 250
1 : 200 000 1.0 0.0 40' 36 36 6 270
1 : 100 000 0.0 30' 0.0 20' 144 144 1 570
1 : 50 000 0.0 15' 0.0 10' 4 576 392
1 : 25 000 0.0 07' 30'' 0.0 05' 4 2 304 98
1 : 10 000 0.0 03' 45'' 0.0 02' 30'' 4 9 216 24,5
1 : 5 000 0.0 01' 52.5'' 0.0 01' 15'' 256 36 864 4*
1 : 2 000 0.0 00' 37.5'' 0.0 00' 25'' 9 331 776 1*
ՊԱՏԿԵՐ 1
Մերկատորի ունիվերսալ տրանսվերսալ
վեցաստիճանային (6.o) գոտու հավասարաանկյուն
ընդլայնական հատած գլանային պրոյեկցիան
ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԹԵՐԹԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
1:1 000 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:500 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:200 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:100 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:50 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:25 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:10 000 մասշտաբի քարտեզի անվանակարգը
1:5 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը
UTM-11-38-138-(124)
1:2 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը
UTM-11-38-138-(124-5)
1 2 3
4 5 6
7 8 9
1:2 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը
/Ուղղանկյուն համակարգում/ - 50 x 50 սմ
UTM-11-38-138-(124-(2))
1 2
3 4
1:1 000 մասշտաբի հատակագծի անվանակարգը
/Ուղղանկյուն համակարգում/ - 50 x 50 սմ
UTM-11-38-138-(124-(2-2))
1 2
3 4
1:500 մասշտաբի հատակագծի անվանակարգը
UTM-11-38-138-(124-(2-2-10))
01 02 03 04
05 06 07 08
09 10 11 12
13 14 15 16