Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-10-11-ից մինչև 2014-08-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-08-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013370

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

31 հուլիսի 2013 թ.

ք. Երևան N 274-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 42-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 343-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոններում» (այսուհետև՝ Կանոններ), կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Կանոնների 1.3 կետում «մատուցողների» բառից հետո լրացնել «, բացառությամբ համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքի» բառերը.

2) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 2.2-րդ կետի 4-րդ ենթակետը.

3) Կանոնների 2.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.3 Սույն կանոնների 2.2 կետի հաշվառմամբ Հանձնաժողովը կայացնում է որոշում` հայտը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե համարը օգտագործման մեջ չէ, և եթե դրա օգտագործման համար միջազգային կազմակերպությունների հետ համակարգում չի պահանջվում: Որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է դիմողին, իսկ եթե դիմողը դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:».

4) Կանոնների՝

ա. Հավելվածի 3-րդ կետում «ներկայացրած փաստաթղթերում» բառերը փոխարինել «ներկայացվող սույն դիմումում» բառերով.

բ. Հավելվածից հանել «Կ.Տ.» տառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։