«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 սեպտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013369
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հուլիսի 2013 թ.
ք. Երևան N 273-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու ծանուցման օրինակելի ձևաթուղթը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ` Ռ. Նազարյան
Հավելված
Հաստատված է ՀՀ հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի
2013 թվականի հուլիսի 31-ի
N 273-Ն որոշմամբ
Ծանուցման օրինակելի ձևաթուղթ
հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու
1. Սույն ձևաթուղթը լրացման ենթակա է այն անձանց կողմից, ովքեր նախատեսում են մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ և որոնց մատուցման համար անհրաժեշտ չէ տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց:
2. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
իրավաբանական անձի անվանումը _____________________________
3. Պետական գրանցման կամ
հաշվառման համարը _____________________________
4. Գործունեության աշխարհագրական
տարածքը _____________________________
5. Գործունեությունը սկսելու
նախատեսվող ժամկետը _____________________________
6. Կոնտակտային անձը _____________________________
7. Գտնվելու վայրը/բնակության վայրը _____________________________
8. Հեռախոս, փոստային հասցեն ______________________________
9. Տրամադրվելիք ծառայության
համառոտ նկարագիրը ______________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
Ծանուցող` __________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«_____» _______________20 թվականի