Հոդված 2
Հոդված 2
1. Դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր ունեցող՝ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի այն քաղաքացիները, ովքեր դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի անդամներ են կամ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչներ, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտքի, ելքի, այդ տարածքով տարանցման և այնտեղ գտնվելու համար՝ իրենց պաշտոնավարման ժամկետի ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատումը կիրառվում է նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ (ամուսին և մինչև 21 տարեկանը լրացած երեխաներ), որոնք ունեն դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր:
3. Մուտքի օրվանից հետո 90 (իննսուն) օրվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերության մեջ նշված անձինք անցնում են ընդունող երկրի տարածքում գտնվելու համար անհրաժեշտ գրանցման ընթացակարգեր ընդունող երկրի իրավասու մարմիններում: