Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալուց երեսուն (30) օր հետո, որով Պայմանավորվող կողմերը հայտնում են միմյանց, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական պահանջները կատարվել են:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով և ուժի մեջ է մնում մինչև իննսուներորդ (90) օրն այն օրվանից հետո, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին ծանուցում է Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, իրենց Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Մանիլա քաղաքում 2012 թվականի օգոստոսի 15-ին, երկու բնօրինակով՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թ. մայիսի 22-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։