Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է հինգ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո այն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հինգ տարիների համար:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր մտադրության մասին մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան Արձանագրության գործողության հերթական ժամկետը ավարտվելուց երեք ամիս առաջ:

Կատարված է Չոլփոն Աթա քաղաքում 2012 թվականի հունիսի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսի 23-ին:

Արձանագրությանը կից հավելված

Տեղեկատվական փոխանակման կազմակերպման համար անհրաժեշտ նախնական տեղեկատվության կազմ

Տեղեկություն ապրանքներ տեղափոխող կամ այդ ապրանքների տեղափոխման նախաձեռնություն ցուցաբերած անձանց վերաբերյալ Տեղեկություն տրանսպորտային միջոցների վերաբերյալ Տեղեկություն ապրանքների վերաբերյալ Տեղեկություն ապրանքներն ուղեկցող, տրանսպորտային և այլ փաստաթղթերի վերաբերյալ Այլ տեղեկություններ

1 2 3 4 5 6

Անհրաժեշտ տեղեկություններ 1. Ապրանքներ ուղարկողի անունը:

2. Ապրանքներ ստացողի անունը:

3. Հայտարարատու:

4. Ֆինանսական կարգավորման համար պատասխանատու անձ:

5. Ուղարկողի ՀՎՀՀ-ն:

6. Ապրանքներ տեղափոխողի անունը (եթե ապրանքները տեղավորվում են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգերում) Ակտիվ տրանսպորտային միջոցի համարը: 1.Ապրանքների անվանումը:

2.Ապրանքի սերիական համարը:

3. Ապրանքի գինը:

4.Պայմանագրի գնի արտարժույթի ծածկագիրը:

5. Բեռների տեղերի ընդհանուր քանակը:

6.Ապրանքների կոպիտ քաշը:

7. Ապրանքների մաքուր քաշը:

8. Ապրանքների դասակարգիչ ծածկագիրը՝ ըստ Ներդաշնակեցման համակարգի (6 նիշից ոչ պակաս):

9. Ապրանքների ընդհանուր քանակը:

10. Փաթեթավորման տեսակի ծածկագիրը:

11. Պահանջվող մաքսային ընթացակարգի ծածկագիրը:

12. Նախորդող մաքսային ընթացակարգի ծածկագիրը: 1. Ապրանքների առաքման պայմանները `«Ինկոտերմս»-ին համապատասխան, աշխարհագրական կետի անվանումը:

2.Պայմանագրի ամսաթվի և/կամ հաշիվ-ապրանքագրի համարը: 1. Ապրանքներ ուղարկող երկրի ծածկագիրը:

2. Ապրանքների նշանակման երկրի ծածկագիրը:

3. Ապրանքների ծագման երկրի ծածկագիրը:

4. Փաստաթղթի գրանցման համարը:

5. Ապրանքների փոխադրման ուղղությունը:

Լրացուցիչ տեղեկություններ 1. Ապրանքներ ուղարկողի հասցեն:

2. Ապրանքներ ստացողի հասցեն:

3. Հայտարարատուի հասցեն: 1. Տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը:

2. Տրանսպորտային միջոցի գրանցման երկրի ծածկագիրը:

3. Բեռնարկղի համարը: 1. Ապրանքների նկարագրությունը:

2. Փաթեթավորման նկարագրությունը (քանակը, տեսքը, մակնշումը և սերիական համարները):

3. Տեղեկություններ ապրանքներ արտադրողի մասին:

4. Տեղեկություններ ապրանքների մակնշման մասին:

5. ՉԼՄ ապրանքների քանակը:6. Չափման լրացուցիչ միավորի ծածկագիրը: 1. Տեղեկություններ տեղափոխվող ապրանքների առևտրային փաստաթղթերի մասին:

2. Տրանսպորտային փաստաթղթերի մասին տեղեկություններ:

Տեղեկատու տեղեկություններ 1. Ցանկացած լրացուցիչ տեղեկություն ապրանքներ տեղափոխող կամ այդ ապրանքների տեղափոխման նախաձեռնություն ցուցաբերած անձանց մասին: 1. Տրանսպորտային միջոցների մասին ցանկացած լրացուցիչ տեղեկություն: 1. Ապրանքների մասին ցանկացած լրացուցիչ տեղեկություն: 1. Ցանկացած լրացուցիչ տեղեկություն: Ցանկացած լրացուցիչ տեղեկություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։