Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 2417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2013 թվականի N 1022-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 2417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Իջևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2417-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի «ա» ենթակետում «145.21» թիվը փոխարինել «144.45» թվով.

2) N 4 հավելվածի «որից չմասնավորեցվող» սյունակի «Բնակավայրերի» տողում «90.55» թիվը փոխարինել «89.79» թվով, իսկ «Ընդամենը» տողում «145.21» թիվը` «144.45» թվով.

3) N 6 հավելվածում`

ա. «Բնակավայրերի հողեր» սյունակի «224-016» ծածկագրով տողում «1,94» թիվը փոխարինել «1.18» թվով,

բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «224-0041» ծածկագրով տողով.

« 224-0041 0.22 հասար. կառ.

»,

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «224-0042» ծածկագրով տողով.

« 224-0042 0.26 հասար. կառ.

»,

դ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «224-0044» ծածկագրով տողով.

« 224-0044 0.28 հասար. կառ.

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. սեպտեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։