Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-09-20-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

19 սեպտեմբերի 2013 թվականի N 37

33. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ներկայացնել առաջարկություն վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանության հետ կապված լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. սեպտեմբերի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 19-ի նիստի N 37

արձանագրային որոշման

Ց Ա Ն Կ

Մաքսային միությանՆ անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների

NN

ը/կ Միջոցառումը Կատարողը Ժամկետը

1. Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ Մաքսային միության շրջանակներում գործող փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական դաշտի և Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրում` ըստ ոլորտների ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր 2013 թ. սեպտեմբերի 23

2. ԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդրիների ուսումնասիրություն` ըստ ոլորտների ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր 2013 թ. սեպտեմբերի 25

3. Ելնելով 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների արդյունքներից` համադրել Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության իրավական դաշտերը` նկատի ունենալով Մաքսային միության իրավական նորմերի տարանջատում` ըստ հետևյալ բաղադրիչների`

1) Հայաստանի Հանրապետության համար անմիջապես ընդունելի նորմեր.

2) նորմեր, որոնց ընդունումը կամ մոտարկումը կպահանջի որոշ ժամանակ` գնահատելով այդ ժամանակը.

3) Հայաստանի Հանրապետության համար բանակցման ենթակա նորմեր: ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր 2013 թ. սեպտեմբերի 30

4. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված ներմուծման մաքսատուրքերի (և համանման ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվառման, բաշխման և վճարման` Հայաստանի Հանրապետության բանակցային առաջարկությունների նախապատրաստում ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) 2013 թ. սեպտեմբերի 30

5. Աշխատանքային խմբերի աշխատանքների հիման վրա բանակցային փաթեթի ձևավորում ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված` Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի նախագծերը նախապատրաստող աշխատանքային խումբ 2013 թ. հոկտեմբերի 10

6. Մաքսային միությունում պարտադիր գրանցման ենթակա ապրանքների շարժի կարգավորման ընթացակարգերի ուսումնասիրություն ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված` ոչ սակագնային կանոնակարգման աշխատանքային խումբ 2013 թ. սեպտեմբերի 25

7. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների շրջանառության նկատմամբ հսկողության ընթացակարգերի ուսումնասիրություն ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված` ոչ սակագնային կանոնակարգման աշխատանքային խումբ 2013 թ. սեպտեմբերի 25

8. Մաքսային միությանը միանալու համար վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանություն ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանչական կենտրոն» ՊՈԱԿ 2013 թ. դեկտեմբերի 15

9. Մաքսային միության իրավական դաշտին համապատասխանեցման նպատակով փոփոխություններ կամ դադարեցում պահանջող` Հայաստանի Հանրապետության կողմից կնքված իրավական ակտերի ցանկի որոշում ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր բանակցային պրոցեսն ավարտելուց հետո

15 օր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։