Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԹԵԼ-ԱՎԻՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2013 թվականի N 853-Ա

Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԹԵԼ-ԱՎԻՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին 2013 թվականի հոկտեմբերի 21-23-ը գործուղել Թել-Ավիվ (Իսրայելի Պետություն)՝ Կրթության գնահատման միջազգային ասոցիացիայի 39-րդ միջազգային համագումարին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Հարությունյանի՝ Թել-Ավիվ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի՝ Թել-Ավիվ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. սեպտեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։