Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԱՐԳԱՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2013 թվականի N 994-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԱՐԳԱՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-իN 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող` Ստեփանավանի կարի արտադրական միավորման արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման արդյունքում Գարգառի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 952.5 հազ. դրամը Գարգառի գյուղական համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղելուն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ.սեպտեմբերի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։