Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 140 ԵՎ ՄԱՐՏԻ 14-Ի N 185 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 մայիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2001 թվականի N 435

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 140 ԵՎ ՄԱՐՏԻ 14-Ի N 185 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգավերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 140 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման վերնագրում և տեքստում «Հայէներգավերանորոգում» բառերը փոխարինել «Հայէներգանորոգում» բառերով.

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1-ին կետով.

«1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «ՁորաՀԷԿ» տեղամասի գույքը (հաշվեկշռային (մնացորդային) արժեքը` 756280 հազ. դրամ) և դրա ներդրմամբ ստեղծել «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը` 2001840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով.

բ) ապահովել «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումը, բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի բացումը և դրա հանձնումը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտորիա» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս հետ կնքելով բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումն իրականացնելու մասին պայմանագիր»:

Այդ կապակցությամբ որոշման 1-5-րդ կետերը համապատասխանաբար համարել 2-6-րդ կետեր:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 185 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «NN 1, 3 և 4» թվերը փոխարինել «NN 1, 2, 3 և 4» թվերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 21-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։