ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2013 թվականի N 841-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թվականների պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թվականների պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. սեպտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
սեպտեմբերի 23-ի N 841-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Մալխասյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ֆ. Պողոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ
Ա. Բարսեղյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության քաղաքականության բաժնի պետ
Ս. Համբարյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի գիտակրթական ծարգրերի բաժնի պետ
Դ. Համբարձումյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական դաստիարակության բաժնի պետ
Ա. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ
Ա. Սեդրակյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Խաչատրյան - «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան