ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2013 թվականի N 855-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) 2013 թվականի սեպտեմբերի 23-28-ը` Ս. Մանասարյանինը և Ա. Ոսկանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) 2013 թվականի սեպտեմբերի 24-27-ը` Կ. Հարությունյանինը, Ա. Պողոսյանինը, Տ. Հարությունյանինը, Տ. Սահակյանինը և Ռ. Մակարյանինը, ինչպես նաև 2013 թվականի սեպտեմբերի 23-28-ը` Ա. Շահխաթունիինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Փարթամյանի՝ Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Նյու Դելի մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Մանասարյանի` Նյու Դելի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. սեպտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
սեպտեմբերի 26-ի N 855-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՆՅՈՒ ԴԵԼԻ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Մանասարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար)
Կ. Հարությունյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Տ. Հարությունյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Տ. Սահակյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ռ. Մակարյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ոսկանյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)
Ա. Շահխաթունի -ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ
Վ. Փարթամյան -«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան