Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԴՐՈՒՍԿԻՆԻՆԿԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2013 թվականի N 879-Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ Դրուսկինինկա ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանին 2013 թվականի հոկտեմբերի 23-26-ը գործուղել Դրուսկինինկա (Լիտվայի Հանրապետություն)` Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրների մաքսային ծառայությունների համար «Մաքսային համագործակցություն» թեմայով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի և Վ. Միրումյանի` Դրուսկինինկա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դրուսկինինկա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։