Հոդված 2
Հոդված 2
Սույն Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման պահից 60 օր հետո և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:
Կատարված է Յալթա քաղաքում 2012թ. սեպտեմբերի 28-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013 թ. մայիսի 1-ին։
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Ադրբեջանի Հանրապետության
2012 թվականի սեպտեմբերի 28-ի` Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը կից
Բացառությամբ Արձանագրության 2-րդ հոդվածի՝ «ժամանակավորապես կիրառվում է ստորագրման պահից 60 օր անց և» արտահայտության:
Ադրբեջանի Հանրապետության
վարչապետի առաջին տեղակալ
Յա. Էյուբով
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Հայաստանի Հանրապետության
2009 թվականի նոյեմբերի 20-ի` Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը կից
Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի 2009 թ. նոյեմբերի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը մինչև սույն Արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Տ. Սարգսյան
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Ուկրաինայի
2009 թվականի նոյեմբերի 20-ի` Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը կից
Բացառությամբ Արձանագրության ստորագրման օրվանից ժամանակավորապես կիրառման մասին 2-րդ հոդվածի:
Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում 2009 թ. նոյեմբերի 20-ի` Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի նպատակների համար առաջնորդվել Ուկրաինայի ապրանքային ներպատական գործունեության անվանացանկով:
Ուկրաինայի վարչապետ
Ն. Ազարով