Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՆԱԼ-ԿՈՎԿԱՍ» ԼՈԿԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 2013 թվականի N 896-Ա

«ԿԱՆԱԼ-ԿՈՎԿԱՍ» ԼՈԿԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

2013 թվականի հոկտեմբերի 1-4-ը ՀԱՊԿ անդամ պետությունների շրջանակներում անցկացվելիք «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման ընթացքում, որի միջազգային համակարգման շտաբը տեղակայվելու է Երևանում, ՀԱՊԿ անդամ և օտարերկրյա պետությունների պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև միջոցառման կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 9.871.000 դրամ գումարի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։