Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1067-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և (կամ) առավելագույն գները գերազանցող գներով ապրանքատեսակներ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և սահմանված առավելագույն գներով ապրանքներ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1067-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների տեսակները, դրանց առավելագույն գները ԵՎ տեխնիկական բնութագրերը

NN

ը/կ Ապրանքի

անվանումը Ապրանքի տեխնիկական բնութագիրը Չափի միավորը (հատ) Միավորի գինը

(դրամ) Ընդհանուր գինը

(դրամ)

1. Կրիչ (ֆլեշ) Արտաքին կոշտ սկավառակ 1 ՏԲ հիշողության ծավալով USB-3.0, 2.5'', տվյալների փոխանակման արագությունը.

- USB-3.0` 5 Գբիտ/վ,

- USB-2.0` 480 Մբիտ/վ, առանց սնուցման աղբյուրի (սնուցումը USB պորտից) 5 75.000 375.000

2. Կրիչ (ֆլեշ) Արտաքին կոշտ սկավառակ 500 ԳԲ հիշողության ծավալով USB-2.0, 2.5'', eSATA, տվյալների փոխանակման արագությունը.

- eSATA` 3 Գբիտ/վ,

- USB-2.0` 480 Մբիտ/վ առանց սնուցման աղբյուրի (սնուցումը USB պորտից) 5 65.000 325.000

3. Մարտկոց APC SUA1500l և APC SU2200INET մոդելների, անխափան սնուցման սարքերի համար Մարտկոց APC – RBC7 12Վ/17Ա (173x142x183 մմ), օրիգինալ 52 65.000 3.380.000

4. Մարտկոց APC ES500 մոդելի, անխափան սնուցման սարքերի համար Մարտկոց APC – RBC2 12Վ/7Ա (48x102x140 մմ), օրիգինալ 200 7.500 1.500.000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1067-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ԵՎ սահմանված առավելագույն գներով ապրանքատեսակի տեխնիկական բնութագԻրը

NN

ը/կ Ապրանքի անվանումը Ապրանքի տեխնիկական

բնութագիրը Չափի միավորը

(տուփ) Միավորի գինը

(դրամ) Ընդհանուր գինը

(դրամ)

1. A4 ֆորմատի թուղթ

/21x29.7/ Էվկալիպտե թուղթ պրեմիում դասի A4 ֆորմատի` նախատեսված գրելու, տպագրելու և գրասենյակային աշխատանքների համար, թելիկներ չպարունակող առանց հավելյալ բաղադրիչների: Քաշը 80 գր/մ.2 , տուփի մեջ 500 հատ, սպիտակությունը 171%GIE համակարգով-ուլտրասպիտակ, համապատասխանում է ISO9001-Quality Management System: 10.337 2100 22.225.800

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։