Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 32613391

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

23 սեպտեմբերի 2013 թ. N 865-Ն

ք. Երևան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 սեպտեմբերի 2013 թ. N 48-Ն

ք. Երևան

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 4-րդ կետի`

Հրամայում ենք`

1. Սահմանել Փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրման կարգը` համաձայն հավելվածի:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Ա. Երիցյան ՀՀ առողջապահության նախարար

Դ. Դումանյան

Հավելված

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 23-ի N 865-Ն և

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 18-ի N 48-Ն

համատեղ հրամանի

Կ Ա Ր Գ

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) քաղաքացիական բժշկական հաստատություններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) համակարգի փրկարար ծառայության ծառայողների (այսուհետ` Ծառայող) և նրանց ընտանիքների անդամների` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրման հետ կապված հարաբերությունները:

2. ՀՀ ԱԻՆ ծառայողի և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն իրականացվում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 116-Ն, ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմումների համաձայն:

3. ՀՀ ԱԻՆ հիվանդ ծառայողներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ պլանային հոսպիտալացման է ուղեգրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:

4. ՀՀ ԱԻՆ ծառայողները բժշկական կազմակերպություններ հետազոտման և բուժման են ներկայանում ՀՀ ԱԻՆ լիազորված պաշտոնատար անձի կողմից, ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի սահմանված ձևին համապատասխան տրված ուղեգրերով:

5. ՀՀ ԱԻՆ Ծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված և բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրային գումարների սահմաններում:

6. Անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում ՀՀ ԱԻՆ ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

7. ՀՀ ԱԻՆ ծառայողների անհետաձգելի հոսպիտալացման դեպքում տվյալ բժշկական կազմակերպությունը 24 ժամվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է համապատասխան գերատեսչական մարմնին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։