Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԵՐՆՈՊՈԼԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-11-21-ից մինչև 2013-09-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-09-05Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2003 թվականի N 233-Ա

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԵՐՆՈՊՈԼԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուիկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի երևանյան մասնաճյուղին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի հաշվեկշռում գտնվող` Երևանի Ավան թաղամասի Հ. Աճառյան փողոցի N 31 հասցեում գտնվող շենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հարկերն ամբողջությամբ և 1-ին հարկից` 120 քառակուսի մետր տարածք ունեցող ճաշարանն իր 120 քառակուսի մետր տարածք ունեցող օժանդակ սենյակներով տաս տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Ուկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի երևանյան մասնաճյուղին:

(1-ին կետը փոփ. 30.10.03 N 1418-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 15-օրյա ժամկետում Ուկրաինայի Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի երևանյան մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքային անհատույց օգտագործման պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. մարտի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։