Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՍՈՒԼԻՆ ԴԵՂԻ ԳՆՄԱՆ 2013-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 663-ՆԳ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1108-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՍՈՒԼԻՆ ԴԵՂԻ ԳՆՄԱՆ 2013-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 663-ՆԳ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2013-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ինսուլին դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` «Նովո-Նորդիսկ Ա/Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` համաձայն հավելվածով նշված գների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 663-ՆԳ որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 21

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1108-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՆՈՎՈ-ՆՈՐԴԻՍԿ Ա/Ս» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2013-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՆՍՈՒԼԻՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԵՐԸ

NN

ը/կ Անվանումը Չափի

միավորը Գինը

(ԱՄՆ-ի դոլար)

1. Ինսուլին կարճատև ազդեցության մարդկային 100ՄՄ/մլ, 10մլ սրվակ 3,30

2. Ինսուլին միջին ազդեցության մարդկային 100ՄՄ/մլ,

10մլ սրվակ 3,30

3. Ինսուլին կարճատև և միջին ազդեցության խառնուրդ մարդկային 100ՄՄ/մլ, 10մլ սրվակ 3,30

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։