«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2001 թվականի N 555
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի N 517, հոկտեմբերի 21-ի N 645 և 2000 թվականի օգոստոսի 2-ի N 431 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկի III, VI և IX բաժինները շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«III. Արաբկիր և Քանաքեռ-
Զեյթուն ընդամենը`
5 հաստիքային միավոր,
որից` 1 վարիչ և
4 մասնագետ Երևան քաղաքի
Արաբկիր և Քանաքեռ-
Զեյթուն թաղային
համայնքներ».
«VI. Մալաթիա-Սեբաստիա ընդամենը`
5 հաստիքային միավոր,
որից` 1 վարիչ և
4 մասնագետ Երևան քաղաքի
Մալաթիա-Սեբաստիա
թաղային համայնք».
«IX. Երևանի հատուկ
սպասարկում ընդամենը`
4 հաստիքային միավոր,
որից` 1 վարիչ և
3 մասնագետ քաղ. Երևան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 21-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան