ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1412-Ա
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի (այդ թվում` Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն (Սի Էյչ Էֆ) հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների) շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 1 292 356 789 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N N 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին` օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան։
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին`
1) քննարկել համայնքների ղեկավարների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման N 1 հավելվածումուղղ. նշված գույքի նվիրաբերման գործընթացը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.
2) օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքմանը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:
7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 5-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 6-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. նոյեմբերի 13
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 8-ի N 1412-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
NN
ը/կ Համայնքի անվանումը Գույքի անվանումը Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը Արժեքը` ընդամենը (դրամ)
գազատար (մ)
1 2 3 4 5
Արագածոտնի մարզ
1. Արագածոտնի մարզի Քուչակ համայնք 4033 06.08.10 44,884,017
2. Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնք 4272 27.08.10 36,752,170
3. Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնք 8636 03.05.10 99,732,222
4. Արագածոտնի մարզի Ափնա համայնք 4138 12.06.10 32,759,235
5. Արագածոտնի մարզի Ցամաքասար համայնք 996 08.10.10 21,206,946
Կոտայքի մարզ
6. Կոտայքի մարզի Պռոշյան համայնք 3393 26.04.10 30,016,013
7. Կոտայքի մարզի Երզնկա համայնք 3600 07.12.09 29,760,861
Շիրակի մարզ
8. Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնք 4568 15.04.11 49,780,753
9. Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնք 4992 15.04.11 46,969,693
10. Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք 2809 07.12.10 16,360,566
11. Շիրակի մարզի Լեռնակերտ համայնք 4100 14.06.10 37,754,721
12. Շիրակի մարզի Ողջի համայնք 9330 06.05.10 126,070,618
13. Շիրակի մարզի Մեղրաշատ համայնք 7055 06.05.10 85,142,779
14. Շիրակի մարզի Արևշատ համայնք 7324 08.06.10 62,471,967
Լոռու մարզ
15. Լոռու մարզի Փոքր Այրում համայնք 1533 14.01.11 5,354,368
16. Լոռու մարզի Մեծ Այրում համայնք 4165 14.01.11 22,930,419
17. Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սվինեց թաղամաս 2119 08.10.10 8,747,954
Վայոց ձորի մարզ
18. Վայոց ձորի մարզի Արփի համայնք 11434 19.07.11 124,836,085
19. Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնք 9793 19.07.11 124,083,984
20. Վայոց ձորի մարզի Փոռ համայնք 1145 05.04.11 8,460,417
21. Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնք 15251 05.04.11 193,240,454
Վայոց ձորի մարզի Վայք համայնք 325 22.01.10 6,041,763
Արարատի մարզ
22. Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք 1217 22.01.10 16,136,785
Ընդամենը 1,229,494,790
(հավելվածը խմբ. 23.10.13 N 1142-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 8-ի N 1412-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
NN
ը/կ Համայնքի անվանումը Գույքի անվանումը Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը Արժեքը ընդամենը
(դրամ)
գազատար (մ)
Արագածոտնի մարզ
1. Արագածոտնի մարզի Արտենի համայնք 4443 10.10.07 41,736,604
2. Արագածոտնի մարզի Արագածավան համայնք 3558 10.10.07 21,125,395
Ընդամենը 62,861,999
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան