Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1202-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 60000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով)։

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. նոյեմբերի 7

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1202-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0

այդ թվում`

09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (60000.0)

այդ թվում`

06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (60000.0)

այդ թվում`

01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (60000.0)

42. Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորում (60000.0)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն (60000.0)

այդ թվում`

Այլ ընթացիկ դրամաշնորհներ (60000.0)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 60000.0

այդ թվում`

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 60000.0

այդ թվում`

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 60000.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 60000.0

ՀՀ կառավարություն 60000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1202-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ

նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական

ցուցանիշներ ֆինանսական

ցուցանիշներ

տարի տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները

Ծրագրային դասիչը Անվանումը

Ուսումնական հաստատությունների վարկանիշավորում

Նկարագրությունը

Հանրապետության ներսում բուհերի և դպրոցների վարկանիշավորում

1111 ԱԾ 05

Քանակական Բուհերի թիվը (67)

Դպրոցների թիվը (1355)

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x (60000.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղականության միջոցառումներ

1.1. Ծառայություն

Ծրագրային դասիչը Անվանումը

Ուսումնական հաստատությունների վարկանիշավորում

Նկարագրությունը

Հանրապետության ներսում բուհերի և դպրոցների վարկանիշավորում

1146 ԱԾ 131

Քանակական Բուհերի թիվը 67

Դպրոցների թիվը 1355

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության 4-րդ եռամսյակ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 60000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1146 Հանրակրթական և բարձրագույն կրթության ծրագրեր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ընտրված կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1202-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Գնման առարկայի Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական

նշանով)

անվանումը չափի

միավորը քանակը գնման ձևը

գումարը

(հազ. դրամ)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն 60000.0

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 60000.0

Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորում 60000.0

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 60000.0

Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման աշխատանքներ դրամ 1 ԲԸԱՀ 60000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։