ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2013 թվականի N 1017-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 911-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման պատասխանատու գերատեսչություններ սահմանելու մասին» N 911-Ա որոշման հավելվածի ժամանակացույցը 10.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով.
« 11. ՊՈԱԿ-ների համար սարքավորումների ու ՏՏ համակարգերի ձեռքբերում և դրանց կիրառման ուսուցում 01.08.2014 թ. 31.12.2015 թ. 5,551,241
12. Վարչական ծախսեր 01.04.2013 թ. 31.12.2013 թ. 1,157,125
13. Չպլանավորված աշխատանքներ 01.04.2013 թ. 31.12.2013 թ. 2,588,045
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. նոյեմբերի 7
Երևան