Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2013 թվականի N 1025-Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2013 թվականի նեյեմբերի 14-15-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կապալառու «Tetra Tech ES, Inc.» ընկերության կողմից «Ցածր արտանետումների ռազմավարություն և մաքուր էներգիայի զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող Հայաստան-Վրաստան համատեղ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարելու է հրավիրող կողմը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. նոյեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։