ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2013 թվականի N 1027-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Պետական բնակարանային ֆոնդի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` քառամսյա ժամկետում ՝
1) առանձնացնել պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիմքով՝ պետական բնակարանային ֆոնդի հաշվառման բազայում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող (չսեփականաշնորհվող) բնակելի ֆոնդը.
2) ապահովել առանձնացված բնակելի ֆոնդի ուսումնասիրությունը և ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա կառավարման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. նոյեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
նոյեմբերի 11-ի N 1027-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Կոշեցյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Օհանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետ
Ն. Մուրազյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետական գույքի քաղաքականության և ծրագրերի մշակման բաժնի պետ
Գ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ
Պ. Քարամյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ
Զ. Ղազարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ապահովման բաժնի պետ
Ս. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
Ս. Միքայելյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ
Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ
Լ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի սպասարկման բաժնի պետ
Մ. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ
Վ. Զուրաբյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վ. Խաչատրյան - Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան