Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 2 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-06-28-ից մինչև 2001-09-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-09-12Բացել ARLIS-ում

040.0567.28.06.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2001 թվականի N 567

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանում համահայկական երկրորդ խաղերի շրջանակում «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության սպորտ-ցուցահանդեսային համալիրում որոշ մարզաձևերի մրցումներ անցկացնելու, համալիրի վերանորոգման աշխատանքներին աջակցելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 09 ենթախմբի «1. Սպորտային միջոցառումներ» ծրագրով նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 14672,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված հատկացումների գումարը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացնել 14672,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` սպորտ-ցուցահանդեսային համալիրի վերանորոգման աշխատանքներին աջակցելու նպատակով:

3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 09 ենթախմբի «1. Սպորտային միջոցառումներ» ծրագրով 2001 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 14672,0 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով 2001 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` «Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր սույն որոշման 2-րդ կետի համաձայն հատկացվող միջոցների տրամադրման և օգտագործման մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։