Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2013 թվականի N 1038-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի նոյեմբերի 20-24-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Դ. Սարգսյանինը, Գ. Մելքոնյանինը, Խ. Հակոբյանինը, Վ. Միրումյանինը, Կ. Գասպարյանինը և Ա. Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Հովակիմյանինը և Ա. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. նոյեմբերի 13

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

նոյեմբերի 13-ի N 1038-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-24-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Դ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարար, Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ

Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

Ա. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ

Կ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ, Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։