Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվից 2001 թվականին ներգրավել մինչև 20 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի վերաձևակերպման համաձայնագրով ժամկետանց պարտավորությունների մարման նպատակով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքով սահմանվող ծախսը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին օրենքի հավելված:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

5 մայիսի 2001 թ.

ՀՕ-173

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։