ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2013 թվականի N 1069-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` խմբի աշխատանքներում ներգրավել միջազգային և տեղական խորհրդատուների:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. նոյեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
նոյեմբերի 19-ի N 1069-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար, աշխատանքային խմբի ղեկավար
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Է. Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ս. Գիշյան - ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Հ. Ղոսալմյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ֆինանսական վերլուծության վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Վենդե - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)
Ա. Տեր-Տաճատյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատու (համաձայնությամբ)
Քարեն Ռ. Հիլիարդ - ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան