Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի` նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Կատարված է Մինսկ քաղաքում 2008 թ. մայիսի 23-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի նրա հաստատված պատճենը:

Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013 թ. սեպտեմբերի 4-ից

Հաստատված է

Անկախ Պետությունների

Համագործակցությունում

ցուցահանդես-տոնավաճառային

գործունեության զարգացման մասին

1995 թ. մայիսի 26-ի համաձայնագրում

փոփոխություններ կատարելու մասին

2008 թ. մայիսի 23-ի արձանագրությամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

Անկախ Պետությունների Համագործակցության`

ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության հարցերով Միջպետական խորհրդի մասին

I. Ընդհանուր դրույթներ

1.1. Անկախ Պետությունների Համագործակցության` ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության հարցերով Միջպետական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է աշխատանքի ներդաշնակեցման ապահովման, ԱՊՀ տարածքում ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության բնագավառում փոխգործողության և տարամակարդակ օժանդակության կազմակերպման, մասնավորապես` կոնգրեսային կից միջոցառումներ (համաժողովներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ, սեմինարներ, գիտության, մշակույթի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հանդիպումներ և այլն) ունեցող ցուցահանդես-տոնավաճառային միջոցառումների համար:

1.2. Խորհուրդը կոչված է նպաստելու միջազգային կապերի զարգացմանը, առաջադեմ փորձի և տեխնոլոգիաների փոխանակմանը, ԱՊՀ մասնակից պետությունների՝ բազմակողմ և երկկողմ բնույթի փոխշահավետ առևտրատնտեսական կապերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերում, գիտության, տեխնիկայի, մշակույթի, մարդասիրական բնագավառում նվաճումների քարոզչությանը:

1.3. Խորհուրդը ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության բնագավառում մշտական գործող խորհրդատվական-ներդաշնակեցնող մարմին է:

1.4. Խորհուրդը հաշվետու է ԱՊՀ Տնտեսական խորհդին, ղեկավարվում է Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ Տնտեսական խորհրդի որոշումներով, Համագործակցության շրջանակներում կնքված՝ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով և սույն Կանոնակարգով:

II. Խորհրդի գործառույթներն ու գործունեության հիմնական ուղղությունները

2.1. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններն են.

- Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների ինտեգրացիոն համագործակցության զարգացմանը, գիտաարտադրական կոոպերացիայի ամրապնդմանը, մարդասիրական կապերի խորացմանն ուղղված ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային միջոցառումների անցկացումը,

- ԱՊՀ մասնակից պետությունների ցուցահանդեսային կենտրոնների միջև միջպետական ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային միջոցառումների կազմակերպման հարցերով փոխգործությունը:

2.2. Խորհրդի հիմնական գործառույթներն են.

- ԱՊՀ մասնակից պետություններում ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային միջոցառումների օժանդակմանն ու զարգացմանն ուղղված միջոցների մշակումն ու իրականացումը,

- ցուցահանդեսներում ներկայացված՝ գիտատեխնիկական, նորարարական մշակումների, նոու-հաու, ապրանքային արտադրանքի միջազգային շուկա առաջմղման աջակցությունը,

- ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային միջոցառումների կազմակերպման և անցկացման տեղեկատվության և մեթոդական հրատարակումների և Խորհրդի իրավասության ներքո գտնվող այլ տեղեկատվության փոխանակումը և ապահովումը, ԱՊՀ մասնակից պետությունների մասնակցությամբ միջպետական ցուցահանդես-կոնգրեսային միջոցառումների հարցերով միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը,

- միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին ԱՊՀ մասնակից պետությունների մասնակցությունը, մշտական գործող ցուցահանդեսների, ցուցահանդես-առևտրային կենտրոնների ստեղծմանն աջակցությունը,

- ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների, պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների, ԱՊՀ մասնակի պետությունների տնտեսվարող սուբյեկտների հետ փոխգործակցության իրականացումը,

- ցուցահանդեսային գործունեության մասնագետների որակավորման բարձրացմանն աջակցությունը,

- Խորհրդի գործադիր տնօրինության աշխատանքների ղեկավարումը:

2.3. Իր գործունեության հիմնական ուղղությունների և գործառույթների իրականացման համար Խորհուրդն իրավունք ունի.

- ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համապատասխան մարմիններից ստանալու տեղեկատվություն,

- տեղեկացնելու ԱՊՀ մասնակից պետություններին Համագործակցությունում անցկացվող միջպետական ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային միջոցառումների մասին,

- միջպետական ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային միջոցառումների կազմակերպման համար ստեղծելու աշխատանքային խմբեր,

- ներկայացնելու առաջարկություններ` ուղղված ԱՊՀ-ում ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության կատարելագործմանը,

- Խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերով մշակելու հանձնարարականներ, վերլուծական և տեղեկատվական նյութեր,

- սահմանված կարգով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ Տնտեսական խորհրդի քննարկմանը ներկայացնելու ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության հարցերով առաջարկությունները,

- հրատարակելու համապատասխան նյութեր ցուցահանդես-տոնավաճառային և կոնգրեսային գործունեության հարցերով,

- անհրաժեշտության դեպքում իրականացնելու ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումների ցուցահանդեսային ուղեկցումներ:

III. Կառավարման մարմիններ

3.1. Խորհուրդը ձևավորվում է Անկախ Պետությունների Համագործակցությունում ցուցահանդես-տոնավաճառային գործունեության զարգացման մասին 1995 թ. մայիսի 26-ի համաձայնագրի և նրա՝ 2008 թ. մայիսի 23-ի արձանագրության (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների համապատասխան մարմինների գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչներից և ցուցահանդեսային համալիրների ղեկավարներից: Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն, անկախ Խորհուրդ պատվիրակվող անդամների քանակից, ունի մեկ ձայն:

3.2. Խորհուրդը ղեկավարում է նախագահը, որը կազմակերպում է նրա աշխատանքը: Նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է տեղակալը:

Խորհրդի նախագահը և նրա տեղակալը ընտրվում են Խորհրդի անդամների կողմից:

Նախագահը ներկայացնում է Խորհուրդը ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստերի ժամանակ և Խորհրդի գործունեության հետ կապված հարցերով` ԱՊՀ մասնակից պետությունների միջև հարաբերություններում:

3.3. Խորհրդի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարին մեկ անգամ:

3.4. Խորհրդում քննարկելու համար առաջարկությունների նախապատրաստման նախաձեռնությունը պատկանում է Խորհրդի անդամներին, ինչպես նաև ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմիններին, Համաձայնագրի մասնակից պետություններին, գործադիր տնօրինությանը:

Առաջարկությունների նախապատրաստման և քննարկման ընթացակարգը որոշվում է Խորհրդի կողմից:

3.5. Խորհրդի նիստը իրավազոր է (քվորումն ապահովվում է), եթե դրան մասնակցում են Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչների առնվազն կեսը: Խորհրդի որոշումներն ընդունվում են Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչների նիստերին ներկա ձայների պարզ մեծամասնությամբ:

Համաձայնագրի մասնակից պետության այն ներկայացուցիչը, որը չի կարող մասնակցել նիստին, կարող է այդ նիստին պատվիրակել համապատասխան լիազորություններով օժտված իր ներկայացուցչին:

Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ծագած և հրատապ լուծում պահանջող հարցերով որոշումները կարող են ընդունվել նրա անդամների գրավոր հարցման միջոցով:

3.6. Խորհրդին կից գործում է գործադիր տնօրինությունը, որը ղեկավարվում է գործադիր տնօրենի կողմից:

Գործադիր տնօրենը նշանակվում և ազատվում է Խորհրդի կողմից՝ Խորհրդի նախագահի ներկայացմամբ:

Գործադիր տնօրինությունը կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը, նրա աշխատանքի ծրագիրը, Խորհրդի նախագահի հանձնարարությամբ լուծում է Խորհրդի իրավասության ներքո գտնվող այլ խնդիրներ:

Գործադիր տնօրինության, նրա կառուցվածքի, ծախսերի նախահաշվի և աշխատողների քանակի մասին Կանոնակարգը հաստատվում է Խորհրդի կողմից:

3.7. Խորհրդի և գործադիր տնօրինության գործունեության ֆինանսավորումը իրականացվում է արտաբյուջետային աղբյուրների հաշվին:

IV. Եզրափակիչ դրույթներ

4.1. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

4.2. Խորհրդի և գործադիր տնօրինության գտնվելու վայրը Մոսկվա քաղաքն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։