Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմինը` պետական լիազորված մարմնի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա:»: