«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 32013444
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
9 հոկտեմբերի 2013 թ. N 200-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առըթներ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները սահմանելու մասին» N 64-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 3-րդ կետում.
ա. 15-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«գ. 3-րդ տառային նիշը` շահագործվող օդանավերի անվադողերի առավելագույն թույլատրելի ճնշումը.
անսահմանափակ (W)
բարձր (X)
միջին (Y)
ցածր (Z)
բ. լրացնել նոր 28-րդ ենթակետով.
«28) Վտանգավոր հատված` աերոդրոմի բանող հրապարակի այն հատվածը, որտեղ տեղի են ունեցել բախումներ կամ չարտոնագրված մուտքեր դեպի վազքուղի կամ առկա է նման դեպքերի պոտենցիալ վտանգ և պահանջվում է առավելագույն ուշադրություն:»:
2) Հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ըստ տեսողական և ոչ տեսողական միջոցների հագեցվածության վազքուղիները դասակարգվում են հետևյալ տեսակների`
1) Չսարքավորված վազքուղի: Վազքուղի, որը նախատեսված է տեսողական վայրէջք կատարելու համար կամ որտեղ կարող է կատարվել սարքերով վայրէջք մինչև որոշակի կետ, որից հետո վայրէջքը շարունակվում է տեսողական օդերևութաբանական պայմաններով: Տեսողական օդերևութաբանական պայմանները սահմանված են Չիկագոյի կոնվենցիայի N 2 «Թռիչքների կանոններ» հավելվածով:
2) Սարքավորված վազքուղի: Վազքուղի, որտեղ թռիչքներն իրականացվում են համաձայն սարքավորումներով վայրէջքների սխեմաների միջոցով: Սարքավորված վազքուղիները դասակարգվում են հետևյալ կարգախմբերի`
ա. վազքուղի ոչ ճշգրիտ վայրէջքի համար: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Ա տիպի վայրէջքներ իրականացնելու համար 1000 մետրից ոչ ցածր տեսանելիության դեպքում:
Սարքավորումներով Ա տիպի վայրէջք է հանդիսանում այն վայրէջքը, որի ընթացքում վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական նվազագույն բարձրությունը կազմում է 75 մ (250 ֆուտ) և ավելի.
բ. ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Բ տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական բարձրությունը կազմում է 60մ (200 ֆուտ) և ավելի.
օդերևութաբանական կամ վազքուղու վրա տեսանելիությունները ոչ պակաս են համախպատասխանաբար 800 և 550 մետրից.
գ. ճշգրիտ վայրէջքի համար II կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Բ տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 60մ (200 ֆուտ) հարաբերական բարձրությունից, բայց ոչ ցածր 30 մ (100 ֆուտ).
վազքուղու վրա տեսանելիությունը ոչ պակաս է 300 մետրից.
դ. ճշգրիտ վայրէջքի համար III կարգախմբի վազքուղի: Վազքուղի, որը սարքավորված է տեսողական և ոչ տեսողական միջոցներով և նախատեսված է սարքավորումներով Բ տիպի վայրէջքներ իրականացնելու համար հետևյալ պայմաններում`
III-A - վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 30մ (100 ֆուտ) հարաբերական բարձրության վրա կամ առանց նշված բարձրության սահմանափակման, եթե վազքուղու վրա տեսանելիությունն առնվազն 175 մետր է.
III-B - վայրէջքի մասին որոշումն ընդունվում է 15մ (50 ֆուտ) հարաբերական բարձրության վրա կամ առանց նշված բարձրության սահմանափակման, եթե վազքուղու վրա տեսանելիությունը քիչ է 175 մետրից, բայց ոչ պակաս է 50 մետրից.
III-C - վայրէջքի մասին որոշման ընդունման հարաբերական բարձրություն և վազքուղու վրա տեսանելիության նկատմամբ սահմանափակումներ չկան:»:
3) Հավելվածի 17-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ.
«դ. վերահսկում է աերոդրոմի վտանգավոր հատվածները:»:
4) Հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետում.
ա. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. լճացած ջուր. վազքուղու օգտագործվող մակերեսի 25 %-ից ավելին պատված է 3 մմ ավելի խորությամբ ջրով:».
բ. հանել «դ» պարբերությունը:
5) Հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Վազքուղու վրա ձյան, ջրացեխի, սառույցի կամ եղյամի առկայության դեպքում վազքուղու ծածկույթի վիճակի նկարագրման համար օգտագործվում են հետևյալ տերմինները`
1) չոր ձյուն,
2) թաց ձյուն,
3) տոփանված ձյուն,
4) թաց տոփանված ձյուն,
5) ջրացեխ,
6) սառույց,
7) թաց սառույց,
8) եղյամ,
9) չոր ձյուն սառույցի վրա,
10) թաց ձյուն սառույցի վրա,
11) մշակված է քիմիկատներով,
12) պատված է ավազով:»:
6) Հավելվածի 70-րդ կետի 1-ին ենթակետում.
ա. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. փրփուրը, որը համապատասխանում է «C» որակի նվազագույն բնութագրերին.».
բ. ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ.
«դ. սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված նյութերի զուգակցումը:»:
7) Հավելվածի 71-րդ կետում.
ա. 1-ին ենթակետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Աերոդրոմի
կատեգորիա «A»
որակի փրփուր «B»
որակի փրփուր «C»
որակի փրփուր Լրացուցիչ
նյութ, կգ
Ջուր, լ Փրփուրի ծախս, լ Ջուր, լ Փրփուրի ծախս, լ Ջուր,լ Փրփուրի ծախս, լ
1 350 350 230 230 160 160 45
2 1000 800 670 550 460 360 90
3 1800 1300 1200 900 820 630 135
4 3600 2600 2400 1800 1700 1100 135
5 8100 4500 5400 3000 3900 2200 180
6 11800 6000 7900 4000 5800 2900 225
7 18200 7900 12100 5300 8800 3800 225
8 27300 10800 18200 7200 12800 5100 450
9 36400 13500 24300 9000 17100 6300 450
10 48200 16600 32300 11200 22800 7900 450
բ. 4-րդ ենթակետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան