Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2013 թվականի N 1294-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով հիմնադրամին հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2013 թվականին հատկացնել 27,300,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. նոյեմբերի 27

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 14-ի N 1294-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը խումբը դասը

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0

այդ թվում`

10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (27,300.0)

այդ թվում`

09 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) (27,300.0)

այդ թվում`

02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (27,300.0)

այդ թվում`

07. Կենսաթոշակային ապահովության, դրամական օգնությունների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ (27,300.0)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (27,300.0)

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (27,300.0)

այդ թվում`

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (27,300.0)

այդ թվում`

Կապի ծառայություններ (27,300.0)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 27,300.0

այդ թվում`

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 27,300.0

այդ թվում`

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 27,300.0

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 27,300.0

ՀՀ կառավարություն 27,300.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 14-ի N 1294-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը Գնման ձևը Չափի

միավորը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

քանակը գումարը

(հազ. դրամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (27,300.0)

Բաժին N 10, խումբ N 09, դաս N 02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (27,300.0)

այդ թվում`

4. Կենսաթոշակային ապահովության, դրամական օգնությունների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ (27,300.0)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (27,300.0)

Այլ փոստային ծառայություններ` մատուցվող համակողմանի պայմանագրի հիման վրա ԲԸԱՀ դրամ (27,300.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 14-ի N 1294-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

(նվազեցումները նշված են

փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ

տարի տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական արդյունքների կառավարման ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

2.1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը Անվանումը

Պետական կենսաթոշակային ապահովության ծրագրերի շրջանակներում վճարման ծառայությունների իրականացման ապահովում

Նկարագրությունը

Սպայական անձնակազմի, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների, աշխատանքային և սոցիալական կենսաթոշակների, ՀՀ օրենքով նշանակված կենսաթոշակների տրամադրման տեղեկատվական սպասարկում և շահագործում, վճարման ծառայությունների ձեռքբերում և համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում

1102 ԱԾ02

Քանակական Սոցիալական ապահովության ոլորտում անհատական (անձնավորված) հաշվառման, կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի և զինվորական կենսաթոշակառուների տեղեկատվական բազաների թիվը

Կենսաթոշակառուների թիվը, որոնց մատուցվում են վճարման ծառայություններ 7334

Կենսաթոշակի նշանակման և վճարման համար անհրաժեշտ ձևաթղթերի տպագրում

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X (27,300.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1102 Կենսաթոշակային ապահովության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ և «Գնումների մասին» ՀՀ օրենքով ընտրված կազմակերպություններ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։