ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2013 թվականի N 1118-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 392-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 392-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2013 թ. նոյեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
նոյեմբերի 28-ի N 1118-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մայիսի 5-ի N 392-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Դ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Ղարիբյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Վ. Կարապետյան - ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Ալթունյան - «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թադևոսյան - «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան