Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 138-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ կետերով.

«6) կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,

8) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ կերպ ազատությունից զրկված անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից`».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածների իմաստով անօգնական վիճակում գտնվող է համարվում այն անձը, որը որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու կամ հասկանալու հնարավորությունից, ինչպես նաև 12 տարին չլրացած անձը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։