Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 7 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-07-08-ից մինչև 2009-01-30։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

գործել է մինչև 2009-01-30Բացել ARLIS-ում

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սիգարների, սիգարելաների և սիգարետների (այսուհետ` ծխախոտի արտադրանք) համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի, և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտի արտադրանքի վրա:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։