Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-12-22։Բացել գործող տեքստը

Հոդված 4. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

գործել է մինչև 2011-12-22Բացել ARLIS-ում

Հոդված 4. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

1. Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

2. Վճարողները`

ա) ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.

բ) գործունեության այդ մասով հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված այլ հարկեր, ինչպես նաև գործունեության այլ տեսակների համար` օրենսդրությամբ սահմանված հարկերն և պարտադիր այլ վճարները.

գ) սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի համաձայն հաշվարկված հաստատագրված վճարներից հաշվանցում են վճարողների կողմից հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները.

դ) սույն օրենքով հարկման ենթակա գործունեության մասով ազատվում են իրենց գրանցման վայրի հարկային մարմիններին ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունից:

3. Վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման մասով կասեցվում են մաքսատուրքի և (կամ) ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գծով օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

4. Վճարողները, ինչպես նաև սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող` հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք Հայաստանի Հանրապետություն ներմուծված և հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի նշում չեն կատարում: Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների վճարումից:

5. Սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող` Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք դրա իրացման գծով ապրանքների (շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների) դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են ապրանքների ձեռքբերման արժեքին (շրջանառության ծախքերին)` իրացման ընդհանուր շրջանառության մեջ ծխախոտի արտադրանքի իրացման շրջանառության տեսակարար կշռին համապատասխանող չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։