ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 392-Ա
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման 4-րդ կետը`
Հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 5
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մայիսի 5-ի N 392-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Դ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Ղարիբյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Վ. Կարապետյան - ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Ալթունյան - «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Թադևոսյան - «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»։
(հավելվածը լրաց. 14.01.13 N 11-Ա, խմբ. 28.11.13 N 1118-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան