Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1344-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 9

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1344-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ

NN

ը/կ Ձեռք բերվող ապրանքի

անվանումը Չափման միավորը Քանակը Միավորի գինը Տեխնիկական բնութագիրը

1. Տպիչ հատ 32 46900 Մոդել-CANON LBP 6020 կամ համարժեքը

տպման արագությունը-18 թուղթ րոպեում (A4)

տպման մեթոդը-միատեսակ լազերային տպում

տպման լուծայնությունը-մինչև 600 x 600 dpi,

հիմնական թղթի ընդունման քանակը-150-sheet multi-purpose tray,

թղթի ընդունման քանակը-100-sheet face down,

տպման նյութի տեսակը Plain paper, Heavy Paper, Transparency, Label, Envelope

հիշողություն 8 MB,

միացումներ USB 2.0 Hi-Speed (ներառյալ բոլոր անհրաժեշտ լարերը),

քարթրիջ-1600 էջ կամ ավելի

2. Բազմաֆունկ-

ցիոնալ տպիչ հատ 6 100000 Հիմնական բնութագրեր– բազմաֆունկցիոնալ գրասենյակային լազերային տպիչ մեքենա, պատճենահանող-լուսապատճենահան-տպիչ,

տպման մեթոդը-միատեսակ լազերային տպում

տպման լուծայնությունը մինչև-600 dpi, չափը – 390x414x301մմ, թղթի չափը max– A4, 216x297 սմ, արագություն-23թերթ/րոպեում, Քարթրիջ-2000 էջ կամ ավելի,

հիշողություն 64 MB,

միացումներ ՍSB 2.0

3. Գրասեղան հատ 8 72500 Գրասեղան նախատեսված ղեկավարի համար: Լամինատից, երեսամասը երկու շերտով փաթաթված պրոֆիլով՝ 1045: Եզրաժապավենը՝PVC, գզրոցի վերին

դարակը փականով:

Կից և դիմադիր սեղանների երեսամասերը փակցված լինեն 1045 պրոֆիլով, գրասեղանի (դիմադիր և կից մասերով, գզրոցով) արտաքին չափսերը`

200*90*75

120*60*65

100*45*65

45*45*60

Գույնը համաձայնեցնել պատվիրատուի հետ:

4. Գրասեղան հատ 8 72500 Գրասեղան` նախատեսված ղեկավարի համար: Պատրաստված ՄԴՖ-ից, չափերը` 170*80*75 (սմ): Դիմացի մասը բարձրացված 15 (սմ),

եզրաժապավենը՝ PVC: Գույնը համաձայնեցնել պատվիրատուի հետ:

5 «Ֆեմիդա» ձայնագրառման համակարգ լրակազմ 10 2556000 Համակարգիչ (1 հատ)` HP Compaq 6300 MT, CPU Intel Pentium G2020 (2,90GHz, 3 MB cache, 2 cores) HDD 500 GB 7200 SATA, DVD+/-RW, DDR3 4 GB PC3-12800, Windows 7 Prօ 64 bit, Office Home and Buniness 2013, մոնիտոր (1 հատ)` 18,5" Samsung կամ համարժեքը, տպիչ (1 հատ)` HP LaserJet Pro P 1102 կամ համարժեքը, անխափան սնուցման սարք (1 հատ)` UPS 700 VA, Դատական ձայնագրման համակարգ "SRS Femida"` ներառյալ "SRS Femida" Software (ծրագիր), ձայնային պանել " M-Audio Delta", աուդիո-կոմունիկատոր (mixer) SRS Mixer 8x4", (6 հատ) դինամիկ միկրոֆոն "SRS Voice Clear", միկրոֆոնի (6 հատ) պատվանդան, (6 հատ) աուդիո մալուխ (կաբել) 5 մ, (2 հատ) դինամիկի ականջակալներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։