Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-12-03-ից մինչև 2014-08-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-08-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2013 թվականի N 217-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) բաժնետոմսերի մասնավորեցման հարցը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2014 թվականի մարտի 1-ը քննարկել ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նպատակահարմարության հարցը, վարել բանակցություններ հավանական գնորդի հետ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել ընկերությունը պետական գույքի մասնավորեցման ծրագրում ներառելու գործընթացը:

(2-րդ կետը փոփ. 20.06.13 N 481-Ա, 02.12.13 N 1132-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մարտի 19-ի N 217-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Ալեքսանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։