Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 533-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հոկտեմբերի 2013 թ.

ք. Երևան N 61-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 533-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից,

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-009-06 հաստատելու մասին» N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերում (այսուհետ` Նորմեր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Նորմերի 3.1.1-րդ կետից հանել «` համաձայն նկար 1-ի.» բառերը.

2) Նորմերի 3.1.2-րդ կետից հանել «` համաձայն նկար 2-ի.» բառերը».

3) Նորմերի աղյուսակ 1-ի 2-րդ սյունակի «արագության» բառը փոխարինել «արագացման» բառով.

4) Նորմերի աղյուսակ 1-ի 3-րդ սյունակի «արագացման» բառը փոխարինել «արագության» բառով.

5) Նորմերի 7.1-րդ կետից հետո լրացնել նոր 7.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«7.2 Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 1-ի:».

6) Նորմերի 8.1-րդ կետը շարադրել հետևյալ խմագրությամբ.

«8.1 Ընդհանուր կամ տեղային թրթռման (վիբրացիայի) ազդեցությամբ պայմանավորված աշխատատեղերում, թրթռման (վիբրացիայի) ազդեցության ուղղությունները՝ ըստ կոորդինատային առանցքների, սահմանվում են Հավելված 2-ով:».

7) Նորմերը լրացնել Հավելված 1-ով` «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) գործիքային չափումը» համաձայն հավելվածի:».

8) Նորմերը լրացնել Հավելված 2-ով` «Թրթռման ազդեցության կոորդինացիային առանցքների ուղղությունները» համաձայն հավելվածի.»:

Դ. Դումանյան

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 61-Ն հրամանի

Հավելված 1

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման կազմակերպման գործընթացը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան:

2. Սույն Հավելվածով կանոնակարգվում է թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման կազմակերպման և իրականացման գործընթացը և արդյունքների ամփոփումը` ուղղման արժեքների օգտագործմամբ:

3. Թրթռման չափիչ սարքերն ունենում են չափագիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված ստուգաչափման մասին հավաստող փաստաթուղթ, իսկ թրթռման չափիչ սարքերի շահագործումը և պահպանումն իրականացվում է չափման յուրաքանչյուր սարքի տեխնիկական հրահանգին համապատասխան:

2. ԹՐԹՌՄԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

3. Գործող հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան թրթռման (վիբրացիայի) գնահատումը կատարվում է հետևյալ մեթոդներով.

1) նորմավորվող չափորոշչի (թրթռման արագության կամ թրթռման արագացման) հաճախականության (սպեկտրալ) անալիզով.

2) նորմավորվող չափորոշչի (թրթռման արագության կամ թրթռման արագացման) ինտեգրալ գնահատումով (ըստ հաճախականության):

4. Թրթռման (վիբրացիայի) ազդեցությունը հիմնականում բնութագրվում է թրթռման նորմավորվող չափորոշչի ինտեգրալ գնահատումով (ըստ հաճախականության, որը հնարավորություն է տալիս գործիքային չափման միջոցով ստանալ միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում թրթռման արագության կամ թրթռման արագացման ճշգրտված կամ համարժեքային ճշգրտված արժեքների և դրանց մակարդակների թվային բնութագրերը:

3. ՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

5. Չափում կատարելու նպատակով ընտրվում են թրթռման (վիբրացիայի) տատանումների առավելագույն արտահայտված կետերը:

6. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռատվիչն ամրացվում է թրթռման (վիբրացիայի) աղբյուրի այն մասում, որի հետ շփվում է աշխատողը.

1) տեղային թրթռման դեպքում` բռնակների, ղեկանիվների, ղեկավարման լծակների, ձեռքում պահվող մշակվող դետալների վրա,

2) ընդհանուր թրթռման դեպքում` նստարանի, աշխատանքային հարթակի, աշխատանքային գոտու հատակի և ոտնակի վրա:

7. Ոչ մշտական աշխատատեղում և աշխատանքային գոտում ընտրվում են 3-ից ոչ պակաս հսկողական կետեր:

8. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռատվիչը տեղադրվում է հավասար և հարթ մակերեսի վրա, երեք փոխադարձ ուղղահայաց X, Y, Z առանցքների ուղղություններին համապատասխան.

1) ընդհանուր թրթռման դեպքում - որտեղ Xը (սագիտալ` հետևից առաջ) և Yը (կողային` աջից ձախ) առանցքները հորիզոնական են և զուգահեռ հենման մակերեսին, իսկ Z-ը ուղղահայաց առանցք է` ուղղված նստարանի կամ հատակի հետ մարմնի հպման մակերեսին (ըստ նկար 1-ի).

2) տեղային թրթռման դեպքում - որտեղ Xտ առանցքը զուգահեռ է թրթռման աղբյուրի բռնման (պահելու) տեղին, Yտ առանցքն ուղղահայաց է ափին, իսկ Zտ առանցքը գտնվում է Xտ առանցքի և սեղմման ուժի գործադրման ուղղությամբ առաջացած հարթության վրա:

9. Կոշտ, անհարթ մակերևույթի (ասֆալտ, բետոն, մետաղական սալիկներ) կամ առանց ամուր ծածկույթի նստարանների դեպքում թրթռատվիչն ամրացվում է անմիջապես տվյալ մակերեսին:

10. Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) չափման դեպքում ընտրվում է բարձր զգայունությամբ թրթռատվիչ, իսկ տեղային թրթռման (վիբրացիայի) չափման դեպքում` մեծ ամրությամբ և փոքր չափսերի թրթռատվիչ:

11. Թրթռատվիչն ամրացվում է գործարանային հրահանգի համաձայն:

12. Թրթռաչափիչ սարքը պետք է տեղադրվի այնպես, որպեսզի պաշտպանված լինի էլեկտրական, էլեկտրամագնիսական և այլ դաշտերի ազդեցությունից:

4. ՉԱՓՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

13. Չափումն սկսելուց առաջ անհրաժեշտ է պահպանել մի շարք ընդհանուր պահանջներ. չափման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել թրթռատվիչի ամրացմանը, որպեսզի բացառվի չափման սխալի տոկոսի ավելացումը:

14. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռման չափորոշիչները (թրթռման արագություն կամ թրթռման արագացում) չափվում են առնվազն 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է թրթռման արագության կամ թրթռման արագացման մակարդակների միջին թվաբանականը:

15. Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) դեպքում չափումը պետք է կատարել թրթռում առաջացնող մեքենաների և մեխանիզմների` տվյալ արտադրությանը բնորոշ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ: Անհրաժեշտ է ընտրել մշտական, շարունակական աշխատանքային ռեժիմ` չափիչ սարքի հիմնավորված ցուցմունք ստանալու համար:

16. Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) չափման արդյունքները համադրվում են «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի`

1) տեղային թրթռման դեպքում՝ 1-ին աղյուսակին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,

2) ընդհանուր թրթռման դեպքում՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,

3) բնակելի և հասարակական շենքերում՝ 7-րդ և 8-րդ աղյուսակներին համապատասխան թույլատրելի մակարդակների հետ:

17. Չափման արդյունքներով կազմվում է արձանագրություն լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով՝ ըստ հաստատված ձևի:

5. ԹՐԹՌՄԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

18. Թրթռման ինտեգրալ գնահատումը ըստ հաճախականության հնարավորություն է տալիս գործիքային չափման միջոցով որոշելու թրթռման արագության կամ թրթռման արագացման ճշգրտված արժեքները և/կամ մակարդակները կամ դրանց լոգարիթմական մակարդակները՝ հետևյալ բանաձևով.

____________

U= Ö n

i=1 (Ui • Ki).2

կամ

LU = 101g n

i=1 10

0.1(L Ui + L Ki) ,

որտեղ

Ui -ն և LUi-ն - թրթռման արագության կամ թրթռման արագացման միջին քառակուսային արժեքն է կամ դրանց լոգարիթմական մակարդակը i-րդ հաճախականության գոտում,

Ki-ն և Lki-ն - թրթռման արագության կամ թրթռման արագացման բացարձակ արժեքների և դրանց մակարդակների կշռային գործակիցներն են i-րդ հաճախականության գոտու համար համապատասխանաբար` տեղային թրթռման դեպքում՝ 1-ին աղյուսակին, իսկ ընդհանուր թրթռման դեպքում` 2-րդ աղյուսակին համապատասխան:

Աղյուսակ 1

Ki և LKi կշռային գործակիցների արժեքները տեղային թրթռման համար

Միջին

երկրաչափական

հաճախականությունների

օկտավային շերտեր, Հգ Կշռային գործակիցների արժեքները, դԲ

թրթռման արագության hամար թրթռման արագացման համար

Ki LKi Ki LKi

8 1.0 0 0.5 -6

16 1.0 0 1.0 0

31.5 0.5 -6 1.0 0

63 0.25 -12 1.0 0

125 0.125 -18 1.0 0

250 0.063 -24 1.0 0

500 0.0315 -30 1.0 0

1000 0.016 -36 1.0 0

Աղյուսակ 2

Ki և LKi կշռային գործակիցների արժեքները ընդհանուր թրթռման համար

Միջին երկրաչափական հաճախականության

շերտեր, Հց Ընդհանուր թրթռում

Թրթռման արագացման համար Թրթռման արագության համար

1/3 օկտավայում 1/1 օկտավայում 1/3 օկտավայում 1/1 օկտավայում

Zը Xը, Yը Zը Xը, Yը Zը Xը, Yը Zը Xը, Yը

Ki Lki Ki Lki Ki Lki Ki Lki Ki Lki Ki Lki Ki Lki Ki Lki

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

0.8

1.0

1.25 0.45

0.5

0.56 -7

-6

-5 1.0

1.0

1.0 0

0

0

0.5

-6

1.0

0 0.045

0.063

0.09 -27

-24

-21 0.4

0.5

0.63 -8

-6

-4

0.045

-25

0.5

-6

1.6

2.0

2.5 0.63

0.71

0.8 -4

-3

-2 1.0

1.0

0.8 0

0

-2

0.71

-3

1.0

0 0.125

0.188

0.25 -18

-15

-12 0.8

1.0

1.0 -2

0

0

0.16

-16

0.9

-1

3.15

4.0

5.0 0.9

1.0

1.0 -1

0

0 0.63

0.5

0.4 -4

-6

-8

1.0

0

0.5

-6 0.35

0.5

0.63 -9

-6

-4 1.0

1.0

1.0 0

0

0

0.45

-7

1.0

0

6.3

8.0

10.0 1.0

1.0

0.8 0

0

-10 0.31

0.25

0.2 -10

-12

-14

1.0

0

0.25

-12 0.8

1.0

1.0 -2

0

0 1.0

1.0

1.0 0

0

0

0.9

-1

1.0

0

12.5

16.0

20.0 0.63

0.50

0.4 -4

-6

-8 0.16

0.125

0.1 16

18

20

0.5

-6

0.125

-18 1.0

1.0

1.0 0

0

0 1.0

1.0

1.0 0

0

0

1.0

0

1.0

0

25.0

31.5

40.0 0.315

0.25

0.2 -10

-12

-14 0.08

0.063

0.05 -22

-24

-26

0.25

-12

0.063

-24 1.0

1.0

1.0 0

0

0 1.0

1.0

1.0 0

0

0

1.0

0

1.0

0

50.0

63.0

80.0 0.16

0.125

0.1 -16

-18

-20 0.04

0.0315

0.025 -28

-30

-32

0.125

-18

0.0315

-30 1.0

1.0

1.0 0

0

0 1.0

1.0

1.0 0

0

0

1.0

0

1.0

0

19. Ընդհանուր թրթռման 2-րդ և 3-րդ կարգերի գնահատման ժամանակ Xընդ. և Yընդ. առանցքների ուղղությունների համար կշռային գործակիցների արժեքները հավասար են Zընդ. ուղղության արժեքին

6. ԹՐԹՌՄԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ

20. Աղյուսակ 3-ում բերված է տեղային թրթռման ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակը` որոշված թրթռման արագության մակարդակների էներգետիկ գումարման եղանակով:

Աղյուսակ 3

Թրթռման արագության ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակ

Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր, Հց

8 16 31.5 63 125 250 500 1000

1 2 3 4 5 6 7 8 9

Թրթռման արագության մակարդակները, Li դԲ 108 112 120 116 111 107 104 103

Կշռային գործակիցների արժեքները Ki, դԲ -6 0 0 0 0 0 0 0

Թրթռման արագության ճշգրտված օկտավային մակարդակները, (Li+Ki), դԲ 102 112 120 116 111 107 104 103

Թրթռման արագության մակարդակների զույգերով էներգետիկ գումարման միջոցով ստացված տվյալները` հաշվի առնելով 4-րդ աղյուսակի ուղղումները 112.4 121.5 112.5 106.5

122.1 113.5

122.7=123

21. 8-1000Հց հաճախականությունների օկտավային շերտերում չափված թրթռման արագության մակարդակներն են L1=108 դԲ, L2112 դԲ, L3=120 դԲ, L4=116 դԲ, L5=111 դԲ, L6=107 դԲ, L7=104 դԲ, L8=103 դԲ: Թրթռման արագության էներգետիկ գումարումը կատարվում է զույգերով: Սկզբից հաշվի են առնվում հաճախականությունների օկտավային շերտերի համար կշռային գործակիցները, մասնավորապես 8 Հց հաճախականության օկտավային շերտում այն հավասար է -6-ի, ուստի ճշգրտված մակարդակը հավասար է 108+(-6)=102 դԲ, իսկ մյուս շերտերի համար կշռային գործակիցները հավասար են 0-ի: Այնուհետև կատարվում է մակարդակների էներգետիկ գումարումը` L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1=112-102=10 դԲ, դրան համապատասխան աղյուսակ 4-ից ընտրվում է ∆L=0.4 դԲ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` L2 + ∆L= 112+0.4= 112.4 դԲ:

22. Նույն ձևով որոշվում են L3 և L4, L5 և L6, L7 և L8 մակարդակները`

L3-L4=120-116=4դԲ, ∆L=1.5դԲ, L3+∆L=120+1.5=121.5դԲ,

L5-L6=111-107=4դԲ, ∆L=1.5դԲ, L5+∆L=111+1.5=112.5դԲ,

L7-L8=104-103=1դԲ, ∆L=2.5դԲ, L7+∆L=104+2.5=106.5դԲ:

Այնուհետև պետք է որոշել L1+2 և L3+4, L5+6 և L7+8 մակարդակները`

L1=121.5-112.4=9.1դԲ, ∆L=0.6 դԲ, L1+∆L=121.5+0.6=122.1դԲ,

L2=112.5-106.5=6դԲ, ∆L=1դԲ, L2+ ∆L= 112.5+1= 113.5դԲ:

Հետևաբար L1-L2=122.1-113.5=8.6դԲ, ∆L=0.6 դԲ, L1+ ∆L=122.1+0.6= 122.7դԲ:

23. Վերջնական արդյունք ստանալու համար այն կլորացվում է մինչև ամբողջական թիվը, ըստ որի թրթռման արագության ճշգրտված մակարդակը հավասար է 123 դԲ-ի:

24. Ստացված թրթռման արագության ճշգրտված մակարդակը` 123 դԲ-ը, համադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի 1-ին աղյուսակով սահմանված թրթռման արագության ճշգրտված մակարդակի` 112 դԲ-ի հետ, այն գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակը 11 դԲ-ով:

Աղյուսակ 4

∆L ուղղման արժեքները կախված գումարելի մակարդակների տարբերությունից

L2 -L1 գումարելի մակարդակների տարբերությունը, դԲ 0 1 2 3 4 5 6 7 8 10

∆L ուղղումը, դԲ 3 2.5 2.2 1.8 1.5 1.2 1 0.8 0.6 0.4

7. ԹՐԹՌՄԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՃՇԳՐՏՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

25. Թրթռման համարժեք ճշգրտված մակարդակը համարվում է ոչ մշտական թրթռման թվային բնութագիր` որոշված փաստացի մակարդակների միջինացման ճանապարհով` հաշվի առնելով թրթռման ազդեցության ժամանակի տևողությունը և կարող է որոշվել հետևյալ բանաձևով.

Lհամ.=10lg, որտեղ

L1, L2 , ….Lո-ը - համապատասխանաբար t1 , t2….tո ժամանակի ընթացքում ազդող թրթռման արագության կամ թրթռման արագացման մակարդակներն են,

T-ն թրթռման ազդեցության ընդհանուր ժամանակն է` T= t1+ t2+….tո։

26. Աղյուսակ 5-ում բերված է թրթռման արագության համարժեք ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակը`

Աղյուսակ 5

Թրթռման արագության ճշգրտված մակարդակները,

դԲ-ով Հերթափոխի ընթացքում թրթռման տվյալ մակարդակի ազդեցության ժամանակը, ժամ Ուղղումը թրթռման տվյալ մակարդակին

(6-րդ աղյուսակից) Թրթռման արագության ճշգրտված մակարդակները` հաշվի առնելով

3-րդ սյունակի ուղղումները, դԲ Թրթռման արագության համարժեքային ճշգրտված մակարդակը, ստացված մակարդակների զույգերով գումարման եղանակով` հաշվի առնելով 4-րդ աղյուսակի ուղղումները, դԲ

1 2 3 4 5

108 1 -9 99

107 2 -6 101 103.2

115 0.5 -12 103 106

110 1 -9 101 107.2

104 3 -4.2 100 108

27. Աշխատանքային հերթափոխում (8 ժամյա)` կազմակերպության արտադրական սենքի մշտական աշխատատեղում, թրթռման համապատասխանաբար 1, 2, 0.5, 1 և 3 ժամվա ազդեցության ընթացքում թրթռման արագության ճշգրտված մակարդակները կազմել են 108, 107, 115, 110 և 104 դԲ, որոնց ազդեցության տևողությունից կախված 6-րդ աղյուսակից ընտրվում են համապատասխանաբար -9, -6, -12, -9 և -4.2 դԲ ուղղումները: Կատարելով համապատասխան ուղղումներ թրթռման արագության ճշգրտված մակարդակներին, ստացվում է համապատասխանաբար 99, 101, 103, 101 և 100 դԲ: Այնուհետև այդ մակարդակները համադրվում են զույգերով: Դրա համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1=101-99=2 դԲ, դրան համապատասխան աղյուսակ 4-ից ընտրվում է ∆L=2.2 դԲ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` L2 + ∆L= 101+2.2= 103.2 դԲ:

28. Նույն ձևով որոշվում են L3 և L2, L4 և L3, L5 և L4 մակարդակները`

L3-L2=103.2-103=0.3դԲ, ∆L=2.5դԲ, L3+∆L=103.2+2.5=106դԲ,

L4 -L3=106-101=5դԲ, ∆L=1.2դԲ, L4 +∆L=106+1.2=107.2դԲ,

L5 -L4 =107.2-100=7.2դԲ, ∆L=0.8դԲ, L5 +∆L=107.2+0.8=108դԲ:

29. Վերոնշյալ օրինակում թրթռման արագության համարժեքային ճշգրտված մակարդակի՝ 108 դԲ-ի, «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի 4-րդ աղյուսակով սահմանված թրթռման արագության համարժեք ճշգրտված մակարդակի` 92 դԲ-ի հետ համադրման արդյունքում թրթռման արագության համարժեքային ճշգրտված մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 16 դԲ-ով:

Աղյուսակ 6

Թրթռման համարժեքային մակարդակի հաշվարկի համար ճշգրտված մակարդակներին կատարվող ուղղման արժեքները

Թրթռման

ազդեցության

ժամանակը

հերթափոխի

ընթացքում ժամ-ով 8 7 6 5 4 3 2 1 0.5 15 րոպե 5

րոպե

%-ով 100 88 75 62 60 38 25 12 6 3 1

Ուղղումը` դԲ-ով 0 -0.6 -1.2 -2 -3 -4.2 -6 -9 -12 -15 -20

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 61-Ն հրամանի

Հավելված 2

ԹՐԹՌՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ԱՌԱՆՑՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։